Զատկին ընդառաջ Հայաստանում կանցկացվի ձվի դիտարկում

© Sputnik / Asatur Yesayants / Яйцо, яйца
Яйцо, яйца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, հաղորդվում է ծառայության կայքում:

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետևեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով` մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Դիտարկումների և մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը:

 

Լրահոս
0