Բրյուսելի պայթյուններն ականատեսների աչքերով

© DIRK WAEM / BELGA / AFPВзрыв в аэропорту Брюсселя
Взрыв в аэропорту Брюсселя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ, ավելի ուշ երկու պայթյուն էլ գրանցվել է մետրոյում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, երկուսը` մետրոյում։

Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են պայթյունների թեման, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։ Sputnik Արմենիա պորտալը ներկայացնում է ահաբեկչությունների ականատեսների հրապարակած լուսանկարները։

Բելգիայի VRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ օդանավակայանի պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Բացի այդ, Բրյուսելի օդանավակայանում ևս մեկ ռումբ են հայտնաբերել։ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին հորդորել է փողոց դուրս չգալ։

Պայթյուններից մեկը որոտացել է Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը տեղակայված է «եվրոպական» թաղամասի գոտում։

Մյուս պայթյունը որոտացել է Շուման կայարանում, որից քիչ հեռու գտնվում են եվրոպական ինստիտուտների շենքերը։

Բրյուսելի կենտրոնում երթևեկությունը դադարեցվել է, իսկ տաքսիստները հրաժարվում են ուղևորներին օդանավակայան տեղափոխել։

Հարավային կայարանի շենքի մոտակայքում հերթ է գոյացել տաքսիների համար։

 

 

Լրահոս
0