Վարչապետ. «Բանակցել չի նշանակում զիջել»

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян
Премьер-министр Армении Овик Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբրահամյանը նշեց, որ շատ լուրջ է վերաբերվում ընդդիմության ցանկացած ողջամիտ առաջարկի

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանություն-ընդդիմություն բանակցությունները շարունակվում են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ եթե լինեն ողջամիտ առաջարկներ, իրենք դրանց «ականջալուր կլինեն»:

«Բանակցել չի նշականում զիջել»,- լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության հետ բանակցային գործընթացի մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե բանակցություններն իրականում ձևական բնույթ են կրում, և իշխանությունը միայն լսելու է ընդդիմության առաջարկները, բայց չի ընդունելու, վարչապետը պատասխանեց. «Այդ դուք եք ձևակերպում՝ «ձևական», մենք ընդհանրապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր ընդդիմության ցանկացած ողջամիտ առաջարկի»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը փորձելու է իշխանությանը ճնշել և ստիպել զիջումների գնալ։ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ ընդդիմության հետ բանակցելու մշակույթը ձևավորված է և խորհուրդ տվեց «մշակույթն» ու «ճնշումը» տարանջատել։

 

 

Լրահոս
0