Բրյուսելի ահաբեկչությունները 31 մարդու կյանք են խլել, 250 մարդ վիրավոր է

© EMMANUEL DUNAND / AFPПострадавший в результате взрыва в брюссельском метро получает первую помощь
Пострадавший в результате взрыва в брюссельском метро получает первую помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեքշաբթի Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյի կայարանում իրագործվել է ահաբեկչությունների շարք

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik. Երեքշաբթի Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճգնաժամային կենտրոնին։

Երեքշաբթի` տեղի ժամանակով 08։00-ին երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում։ Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործարկել մահապարտ-ահաբեկիչը։ Երրորդ պայթյունը գրանցվել է Մալբեկ կայարանում` գնացքում։ Բելգիայի վարչապետը պայթյուններն անվանել է ահաբեկչական գործողություններ։ Հարձակման պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Լրահոս
0