00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանում

© InterbuhЛекарственные препараты
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանում, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Այդ դեղերն են`

1. «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ., Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, Նիդեռլանդներ — պիտակավորում, երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող (Մերկ Շարպ և Դոհմ Կորպ., Սամնեյթաուն Փայկ Պ.Օ. Բոքս Վեստ Փոյնթ, Փենսիլվանիա 19486-0004, ԱՄՆ — դեղաձևն արտադրող, առաջնային փաթեթավորող» դեղագործական ընկերության արտադրության «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերեւույթային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 10մկգ/մլ, ապակե սրվակ» և «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերևութային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 5մկգ/ 0,5մլ, ապակե սրվակ (1)

2. Նիդեռլանդների «Ն.Վ. Օրգանոն, Մոլենշտրատ 110, 5342 ՍՍ Օսս» դեղագործական ընկերության արտադրության «Իմպլանոն, էտոնոգէստրել, իմպլանտ ենթամաշկային ներդրման, 68մգ, իմպլանտ ապլիկատորով»

3. «Շերինգ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30 Բ2220, Հեիստ-օպ-դեն-Բերգ, Բելգիա — երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող Բաքստեր Օնկոլոջի ԳմբՀ, Կանտշտրասե 2, 33790 Հալե/Վեստֆալեն, Գերմանիա)» դեղագործական ընկերության արտադրության «Տեմոդալ, թեմոզոլոմիդ, դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 100մգ, 100մլ ապակե սրվակ»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Հոֆֆման-Լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Ֆրանսիայի «Սենեքսի Ս.Ա.Ս., Ֆոնտենե սու Բուա» դեղագործական ընկերության արտադրության «Վալիում, դիազեպամ, լուծույթ ներարկման, 5մգ/մլ, 2մլ ամպուլներ (10)» դեղի գրանցումը Հայաստանում:

ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

 

 

Լրահոս
0