00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկած ճուտիկները` կենդանի «խաղալիքներ» երևանցիների համար

© Sputnik / Асатур Есаянц Раскрашенные к пасхе птенцы
Раскрашенные к пасхе птенцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Հարության տոնին ընդառաջ, Երևանի փողոցներում ներկած ձվերից բացի, նաև ներկած կենդանի ճուտիկներ են հայտնվել: 1500 դրամով վաճառվող այս «էկզոտիկ խաղալիքներն» անցորդների մոտ հակասական արձագանք են առաջացնում՝ զայրույթից մինչև հրճվանք

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցում տանող աստիճանների վրա փոքրիկ աղջիկը հիացմունքից փայլող աչքերով նայում էր ձեռքում բռնած հավի վարդագույն ճուտիկին ու զգացմունքների առատությունից մատներն այնքան էր սեղմել, որ քիչ էր մնում շնչահեղձ աներ կենդանի էակին:

Փոքրիկի համար մի քանի օրական ճուտիկն ուղղակի կենդանի խաղալիք է: Իսկ այդպիսի խաղալիքներ այսօր Երևանի մարդաշատ վայրերում կարելի է հանդիպել արկղերով: Սուրբ Հարության տոնին ընդառաջ մանրավաճառները մեծ պահանջարկ ունեցող նոր ապրանք են գտել գումար աշխատելու համար:

© Sputnik / Асатур Есаянц Փոքրիկ աղջիկը հիացմունքից փայլող աչքերով նայում էր ձեռքում բռնած հավի վարդագույն ճուտիկին
Раскрашенные к пасхе птенцы - Sputnik Արմենիա
Փոքրիկ աղջիկը հիացմունքից փայլող աչքերով նայում էր ձեռքում բռնած հավի վարդագույն ճուտիկին

Գետնանցումի աստիճաններին դրված ստվարաթղթե արկղի մեջ 2-3 տասնյակ ամենաանբնական գույներով ներկված ճուտիկներ են լցված իրար գլխի՝ կապույտ, կանաչ, վարդագույն, կարմիր: Մարդիկ խայտաբղետ, շարժուն զանգվածի կողքով անտարբեր չեն անցնում: Մեկը քննադատում է, մյուսը՝ հիանում:

Անցորդներից մեկի հարցին, թե մեղք չե՞ն, որ ներկել եք, ճուտիկներ վաճառող երիտասարդը սկսեց վստահեցնել, որ դրանք ներկած չեն, «ձվից են այդպես դուրս գալիս»:

Երբ նույն հարցը երիտասարդին ուղղեց նաև Sputnik Արմենիայի թղթակիցը, նա, որպես իր խոսքերի ապացույց, վերցրեց ճուտիկներից մեկն ու ցույց տվեց փետուրների արմատները՝ վստահեցնելով, որ արհեստականորեն ներկելու դեպքում դրանք համաչափ չէին ներկվի:

© Sputnik / Асатур Есаянц Կենդանի «խաղալիքներ» երևանցիների համար
Раскрашенные к пасхе птенцы - Sputnik Արմենիա
Կենդանի «խաղալիքներ» երևանցիների համար

 

Վաճառողը նաև պատմեց, որ ներկված ճուտիկները ստանում են հայաստանյան թռչնաբուծարաններից մեկից, իսկ թե որից, չցանկացավ հայտնել: Փոխարենը հայտարարեց. «Ճուտիկը, եթե ներկես, քրեական գործ է»:

Կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը դժվարացավ միանշանակ պնդել, որ ճուտիկներին ներկելը վտանգավոր է կենդանու համար: «Դա կախված է ներկի բաղադրությունից,- ասաց նա,- ես տեղյակ չեմ` ինչ ներկերով են ներկում»:

Բայց ֆիզիկական վնասից բացի, մասնագետի խոսքով, դա նաև կենդանու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:

© Sputnik / Asatur YesayantsՆերկած ճուտիկները
Раскрашенные к пасхе птенцы - Sputnik Արմենիա
Ներկած ճուտիկները

«Դա ավելի շատ այդ կենդանիներին ձեռ առնելու ձև է, շատ երկրներում նույնիսկ արգելվում է կենդանիներին շոր հագցնելը, տիկնիկի նման դարձնելը: Կենդանի շունչ է, որին պետք է հարգանքով վերաբերվել»,- ասաց Հարություն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս երևույթն առաջին հերթին ազդում է երեխաների դաստիարակության վրա: «Երեխան կարող է տեսնել ու սովորել, մի օր էլ իր շան կամ կատվի հետ նման փորձեր կատարել»,- ասաց մասնագետը:

Տեղեկությունների համաձայն` ճուտիկներ ներկելու սովորույթը տարիներ առաջ մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում, այնտեղից էլ տարածվել է աշխարհում: Հարություն Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս սովորույթի արմատներն իրականում Իրանից են եկել, ու նշեց, որ չի ընդունում օտարերկրյա սխալ ավանդույթները Հայաստան բերելը:

© Sputnik / Асатур Есаянц Կենդանի խաղալիք երևանցիների համար
Раскрашенные к пасхе птенцы - Sputnik Արմենիա
Կենդանի խաղալիք երևանցիների համար

 

 

Լրահոս
0