00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաստակավոր արտիստները` Գեղամ Գրիգորյանի մահվան մասին

Բաժանորդագրվել
Գեղամ Գրիգորյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Նրան համարում էին XX դարի լավագույն տենորներից մեկը։ Գրիգորյանը Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ էր, պարգևատրվել էր «Մովսես Խորենացու» ու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Մարիա Ավագյան. 65 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի հայ օպերային երգիչ ու բեմադրող, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը։ Sputnik Արմենիան զրուցել է օպերային երգչի ընկերների ու գործընկերների հետ։

Հասմիկ Հացագործյան` Հայաստանի վաստակավոր արտիստ. «Խորապես սգում եմ այս մեծ կորուստը։ Ցավալի է, երբ տաղանդավոր ու երիտասարդ մարդիկ են հեռանում, որոնց տեղը միշտ էլ երևալու է… Գեղամ Գրիգորյանը արտասովոր մարդ էր։ Հրաշալի հայր էր ու ամուսին, գործընկերների համար`բաց սրտով ու հյուրասեր ընկեր, իսկ ինձ համար` հրաշալի զուգընկեր բեմում»։

Ռուբեն Ասատրյան` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր. «Անդառնալի կորուստ է… Մենք կորցրինք համաշխարհային մակարդակի մեծագույն երգիչներից մեկին։ Գեղամ Գրիգորյանի անունը հայտնի էր երկրի սահմաններից դուրս։ Թատրոնում կատարած 17 տարվա աշխատանքը լուրջ ներդրում էր ժամանակակից հայկական օպերային արվեստում։ Այսօր մենք պետք է միավորենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք նրա բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը։

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Ասատրյան
Дирижер Рубен Асатрян - Sputnik Արմենիա
Ռուբեն Ասատրյան

Ես հարազատ ընկերոջ կորցրի։ Մենք միասին սովորել ենք Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Եվ հենց նրա շնորհիվ ես եկա Օպերային թատրոն… Գեղամ Գրիգորյանն ինձ հրավիրեց դիրիժոր աշխատել երկրի գլխավոր թատրոնում, որտեղ ամեն ինչ պատված էր երաժշտության խորհրդավոր շղարշով… Այժմ նա չկա, ու վերքը շատ թարմ է։ Դժվար է բառեր գտնել…»:

Յուրի Դավթյան` Հայաստանի վաստակավոր դերասան, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի դիրիժոր. «Գեղամ Գրիգորյանն ուսանողական տարիներից է ներկայացել որպես լավագույն երգիչ, ակտիվ դեր ուներ մեր թատրոնի գործունեության մեջ։ Դեռ Կոնսերվատորիան չավարտած, նա հրաշալի ելույթ էր ունենում համերգների ժամանակ։ Իտալիայում անցկացված մրցույթում հաղթելով` նա աշխարհի մի շարք առաջատար թատրոնների մենակատար դարձավ, այդ թվում` Մարիինյան օպերային թատրոնի, սակայն երբեք չէր մոռանում հայրենի տունը` տարեկան 5-6 համերգ էր ունենում այստեղ։ Հայ ժողովուրդն ու հայկական արվեստը մեծ կորուստ ունեցավ…»։

Արմենուհի Սեյրանյան` Հայաստանի վաստակավոր արտիստ. «Թեև գիտեինք, որ Գեղամ Գրիգորյանը հիվանդ է, այնուհանդերձ նրա մահվան լուրը հանկարծակիի բերեց մեզ։ Հույս ունեինք, որ կապաքինվի և աշխատանքի կվերադառնա… Շատ ցավալի է։ Նա ոչ միայն հրաշալի երգիչ էր, երաժիշտ, այլև` հոգեպես հարուստ մարդ` բարի, կամեցող, հասկացող, «բնական», միշտ պատրաստ էր օգնության հասնել։ Նա հպարտ ու «անհասանելի» լինելու հիմքեր ուներ, բայց ոչ մի տեղ չէր խոսում իր արժանիքների մասին։ Հակառակը` հրաշալի մասնագետ լինելով, նա կարող էր ժամերով պարտիաներ սովորել գործընկերների հետ` օգնելով ու սատարելով նրանց։ Ես հպարտ եմ, որ նրա հետ նույն բեմում ելույթ ունենալու պատիվ եմ ունեցել։ «Տրավիատայում» նրա հետ ելույթ ունենալը ամենավառ հիշողություններիցս մեկն է… Այս պահին մեծ կորստի ու երախտագիտության զգացում ունեմ»։

© Личная страница в ФБԱրմենուհի Սեյրանյան
Арменуи Сейранян - Sputnik Արմենիա
Արմենուհի Սեյրանյան

 

Լրահոս
0