00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. «հեռախոսային ահաբեկչության» համար պատիժը պետք է խստացվի

© politkuhnyaОбработка данных
Обработка данных - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը Հայաստանում կարող է ազատազրկվել առավելագույնը մինչև 3 տարի ժամկետով, նվազագույնը՝ տուգանվել նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով: Մասնագետը համոզված է՝ պատիժը պետք է խստացվի

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայաստանում ահաբեկչությունների մասին բոլոր ահազանգերը մինչ օրս բարեբախտաբար կեղծ են եղել, ուստի փաստաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ Երևան-Մոսկվա ինքնաթիռում ռումբի առկայության մասին այսօր տարածված լուրերն էլ ի վերջո կհերքվեն:

Միաժամանակ իրավաբանն ընդգծում է, որ անգամ սուտ տեղեկությունները նման դեպքերում հանգեցնում են հասարակության շրջանում խուճապային տրամադրությունների, հոգեկան ու հոգեբանական սթրեսների:

Ի դեպ, ահաբեկչության մասին սուտ հաղորդման մասին միակ՝ 259-րդ հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում հայտնվել է միայն 2006թ-ին: Աշխարհի շատ երկրներում այս հանցատեսակը վաղուց արդեն որակվում է որպես «հեռախոսային ահաբեկչություն», ուստի Նորայր Նորիկյանին հարցրեցինք՝ արդյոք ժամանակը չէ՞ նաև մեր Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել և այդ արարքի համար նախատեսված պատիժը խստացնել:

«Ես չէի ցանկանա, որ Հայաստանը դիտարկվեր որպես ահաբեկչության սպառնալիքների թիրախ կամ օբյեկտ: Բայց հեռախոսային տեռորիստների կամ խուճապ սերմանողների քրեաիրավական պատասխանատվության մեխանիզմները պետք է տեղ գտնեն Քրեական օրենսգրքում առավել ծանր պատասխանատվության հիմքերով, քանի որ այդպիսի մի անլուրջ քայլն իրականում կաթվածահար է անում ամբողջ հասարակական կյանքը, խուճապային տրամադրություններ է ստեղծում մարդկանց մոտ, էլ չեմ ասում պետական ռեսուրսների վատնում է տեղի ունենում, այսինքն՝ համապատասխան ծառայությունները միջոցներ են վատնում»,- ասաց փաստաբանը:

Պատժի խստացումը, Նորիկյանի համոզմամբ, կարող է նաև կանխարգելիչ նշանակություն ունենալ հետագայում նման մտադրություն ունեցողների համար:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը գլոբալ աշխարհից անմասն մնալ չի կարող, և դատելով աշխարհում տեղի ունեցող միտումներից, միջազգային ահաբեկչության հնարավոր զարգացման աշխարհագրությունից (չմոռանանք Թուրքիան, Սիրիան)` կարծում եմ, որ Հայաստանը չպետք է պոստ ֆակտում միջոցներ ձեռնարկի, այլ պետք է այլ երկրներում կատարվող գործընթացներից դասեր քաղի և իրավական տեսանկյունից իրեն հնարավորինս ապահովի»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ստացված ահազանգին՝ Նորիկյանը նշեց, որ եթե առաջիկայում հաստատվի, որ հաղորդված տեղեկությունը սուտ է և հայտնողն անմեղսունակ չէ, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում տվյալ չվերթի ուղևորները կարող են իրենց կրած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցում պահանջել:

«Օրենսդրությամբ առկա է այնպիսի դրույթ, որ կատարվածը հանցագործություն է, ուստի մարդիկ, որոնց ենթադրյալ իրավունքները խախտվել են այդ ակտով, կարող են դիմել դատարան, այդ թվում՝ նաև բարոյական վնասի փոխհատուցման պահանջով, որովհետև երբեմն նման դեպքերում մարդիկ ստորադասում են ֆինանսական կորուստները՝ առավել կարևորելով հոգեկան կամ հոգեբանական տրավման, որն ստանում են այդօրինակ տեղեկությունների հետևանքով»,- ասաց իրավաբանը՝ կարևորելով ոչ միայն դատական նախադեպի, այլև լրացուցիչ զսպող հանգամանքի ձևավորման պրակտիկան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` քանի որ ահաբեկչության մասին ահազանգը ստացվել է էլեկտրոնային նամակով, դրա հեղինակին գտնելը շատ ավելի բարդ կլինի:

Передача в эксплуатацию самолета SSJ-100 авиакомпании Red Wings - Sputnik Արմենիա
Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է ռումբի մասին տեղեկատվության պատճառով
«Բայց միևնույն է, հաշվի առնելով, որ կատարվածը քրեորեն պատժելի հանցանք է, նման դեպքերում հարցումը կբավարարվի և տվյալները կստացվեն, եթե հանցագործն այնքան պրոֆեսիոնալ չէ, որ իր հետևից մաքրի բոլոր հետքերը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

 

 

Լրահոս
0