Քամի և անձրև կլինի Հայաստանում

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի- Sputnik. Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը

«Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ արագությամբ»,- նշում են օդերևութաբանները:

Հանրապետության տարածքում մարտի 25-26-ն առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ արագությամբ:

Այսօր ցերեկը մայրաքաղաքում կանխատեսվում է 16-18, գիշերը` 7-9 աստիճան տաքություն։

 

 

Լրահոս
0