00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարության պարտքն օդաչուներին տասնյակ միլիոնների է հասնում. 12 տարվա անարդյունք պայքար

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста летчиков и их семей у здания Правительства Армении
Акция протеста летчиков и их семей у здания Правительства Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհված օդաչուների հարազատներն ու հաշմանդամ դարձած օդաչուները կառավարության նիստի օրերին հավաքվում են օրենսդիրի շենքի մոտ` հուսով, որ իրենց պահանջը մի օր կլսեն պաշտոնյաները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik. «Հայկական ավիաուղիները» գնաց, պարտատերերը մնացին: Նախկին օդաչուները և զոհված օդաչուների հարազատները պահանջում են վճարել իրենց` տասնյակ միլիոնների հասնող պարտքը: Կառավարությունը հրաժարվում է:

2001թ-ի մայիսի 17-ին Թեհրանում վթարված ՅԱԿ-40-ի բոլոր 29 ուղևորներն ու հայկական անձնակազմի 5 օդաչուները զոհվեցին:

Այն ժամանակ հայկական շուկայում գործող միակ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն իր զոհված աշխատակիցների ընտանիքներին` որպես փոխհատուցում, նպաստ էր նշանակել:

Այդ աղետի հետևանքով օդաչու որդուն կորցրած Ջեմմա Հովհաննիսյանը պատմում է, որ «Հայկական ավիաուղիների» սնանկացումից հետո կառավարությունն, իրենց բողոքներին ականջալուր լինելով, ժամանակ առ ժամանակ վճարել է նպաստների մի մասը: Իսկ 2008թ-ից հետո վճարումներն ընդհանրապես դադարել են:

«Ես ողորմություն չեմ ուզում, նման բանի ընդունակ չեմ: Եթե չէին տալու, թող չնշանակեին, եթե նշանակել են, թող վճարեն»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց 15 տարի առաջ 35-ամյա միակ որդուն կորցրած մայրը:

Կերակրողին կորցրած ընտանիքների նպաստի չափը ժամանակին հաշվարկվել է` զոհված օդաչուների աշխատավարձի չափը հիմք ընդունելով: Չվճարված գումարներն այս տարիների ընթացքում արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամի են հասել։

Կառավարությունը պնդում է, որ 2004թ-ին սնանկ ճանաչված ընկերության պարտքի պատասխանատուն չէ: Տարեց թոշակառու ծնողների կյանքի վերջին տարիների ապրուստը զոհված զավակների կյանքի դիմաց խոստացված ու չտրված փոխհատուցումն է:

Գրեթե նույն կարգավիճակում են նաև «Հայկական ավիաուղիների» նախկին աշխատակից օդաչուները, որոնք իրենց թռիչքային գործունեության ընթացքում են հաշմանդամություն ձեռք բերել ու վաղաժամ թոշակի անցել: Ընդունված կարգի համաձայն` ընկերությունը նպաստներ է նշանակել նաև նրանց: Բայց դրանք ևս 2004թ-ից հետո այլևս չեն վճարվել:

Ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը պատմեց, որ բազմիցս կառավարություն դիմելուց հետո նույն պատասխանն են ստանում:

«Կանչում են, ասում են՝ դուք ճիշտ եք, բայց փող չկա: Այս մի բուռ մնացած հաշմանդամ օդաչուների համար փող չկա՞, իրենց թալանի համար կա՞»,- վրդովվում է նախկին օդաչուն:

40 տարվա թռիչքային փորձ ունեցող հրամանատար Կիրով Քուշկյանն էլ ասում է, որ 2004թ-ին, երբ նախկին սնանկացած գործատուից սկսել են պահանջել իրենց չվճարված նպաստները, 110 աշխատակից էին, այսօր արդեն 57-ն են մնացել: Իսկ պայքարելու ուժ նրանցից ունեն միայն մի քանիսը:

«Մնացածը տանը սպասում են մահվան, արդեն ի վիճակի չեն տնից դուրս գալ»,- ասում է հրամանատարը:

Զոհված օդաչուների հարազատների ու հաշմանդամ դարձած օդաչուների խումբը ժամանակ առ ժամանակ կառավարության նիստի օրերին հավաքվում է կառավարության մուտքի մոտ՝ հուսով, որ իրենց պահանջը մի օր լսելի կդառնա իրենց կողքով անցնող պաշտոնյաներին:

 

Լրահոս
0