00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բերեզովսկի. Հայաստանում ինձ առաջին օրվանից շատ են սիրել

© Sputnik / Asatur YesayantsРоман Березовский
Роман Березовский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 25–ին տեղի է ունենալու Հայաստան–Բելառուս ֆուտբոլային հանդիպումը, որը միաժամանակ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն է լինելու։ Նա թողնելու է ակտիվ սպորտն ու զբաղվելու է մարզչի կարիերայով, բայց արդեն` Հայաստանի սահմանից դուրս։ Sputnik Արմենիան ներկայացնում է բացառիկ հարցազրույցը դարպասապահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik, Գոհար Սարգսյան. Օդանավակայանում Ռոման Բերեզովսկուն դիմավորեցին Հայաստանի դրոշներով, ոգևորող արտահայտություններով ու հիացական հայացքներով։ Խոստովանեց` հայ երկրպագուներին շատ է սիրում, որովհետև ջերմ են ու սրտամոտ։ Իսկ այդ ջերմությունը, ըստ Բերեզովսկու, մարդկանց է փոխանցվում հայաստանյան տաք արևից։ Հայերի հանդեպ սերը բումերանգի էֆեկտով նրան է փոխանցվել։ Ավելորդ համեստություն չի անում ու խոստովանում է` իրեն առաջին իսկ օրվանից շատ են սիրել։

«Առաջին իսկ խաղս լավ եմ սկսել, հետո հաջողություններ եմ ունեցել։ Գուցե պատճառը դա է։ Հետո տեսքով էլ եմ տարբերվել, երևի դա էլ նշանակություն ունի»,-ժպիտով ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարամյա դարպասապահը։

Հետո կիսաթախծոտ ձայնով Բերեզովսկին ասաց, որ տևական ժամանակ Հայաստանում ներկայացել է որպես մարզիկ, իսկ հիմա եկել է հրաժեշտ տալու և շնորհակալություն հայտնելու հայ ֆուտբոլասերներին։ Բերեզովսկին հիշեց նաև Հայաստանի ազգային հավաքականում իր համար ամենատպավորիչ խաղը։

«Հիշում եմ` Սլովակիայի հավաքականին հաղթեցինք 4։0 հաշվով, դա Հայաստանից տարած ամենամեծ հիշատակն է»,-ասաց Բերեզովսկին։

Արդեն Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Ռոման Բերեզովսկին պատասխանել է սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հարցերին։

© Sputnik / Диана Атоян Ռոման Բերեզովսկի
Вратарь сборной Армении по футболу в студии Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոման Բերեզովսկի

- Շատերի համար Բերեզովսկու մարզական ուղին սկսվում է 1996թ.-ից, երբ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար նա առաջին անգամ 22 տարեկանում պաշտպանեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։ Այդ խաղը հուշու՞մ էր քեզ, որ այսքան տարի կպաշտպանես Հայաստանի հավաքականի դարպասը։

— Ես չէի պատկերացնում, որ այսքան երկար ժամանակ կպաշտպանեմ Հայաստանի հավաքականի դարպասը։ Ճիշտն ասած` նույնիսկ չէի սպասում ինձանից։

- Ինչպե՞ս է սկսվել Ռոման Բերեզովսկու ֆուտբոլային ճանապարհը։ Գիտենք, որ Սերգեյ Կայֆաջյանը, որպես քո ավագ եղբոր` Ալեքսանդր Բերեզովսկու ընկեր, քեզ ընդունել է «Փյունիկ» դպրոց։ Ինչպե՞ս ես անցել այդ ճանապարհը։

— Սերգեյ Կայֆաջյանը տարբերվում էր բոլոր մարզիչներից, նախևառաջ, պրոֆեսիոնալ մոտեցումով, նա մեզ մարզում էր որպես բարձրակարգ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։

- Ինչպե՞ս եղավ, որ Կայֆաջյանը որոշեց քեզ դարպասի մոտ տանել։

— 8-9 տարեկան հասակում խաղում էինք, մարզվում Օլիմպիական ռեզերվի դպրոցում, պարտվում էինք խոշոր հաշվով, մեր դարպասապահը սխալներ էր թույլ տալիս, և մարզիչը բարկացավ ու փորձեց ինձ։ Հետո որոշեց, որ ես կարող եմ դարպասապահ դառնալ, հարցրեց` կուզե՞ս փորձել, ես էլ համաձայնեցի։

- Կայֆաջյանն անհատական մարզումներ էր անցկացնում քեզ հետ, հիմա դու էլ ես մարզիչ։ Երբ համեմատում ես, ընդհանրություններ տեսնու՞մ ես նրա մոտեցման և այժմ անցկացվող մարզումների միջև։

— Այո։ Նա մի քանի քայլ առաջ էր իր ժամանակից։ Ես չէի տեսել, որ անձնական պարապմունքներ անցկացներ ուրիշ երեխաների հետ, բայց ինձ հետ պարապում էր։ Շատ երկար ժամանակ հետո պրոֆեսիոնալ թիմերում սկսեցին նման մարզիչներ հայտնվել։

-Ես տեսել եմ ձեր մանկապատանեկան թիմի լուսանկարները, դու թիմում ամենացածրահասակն էիր, բայց դարպասապահ էիր։ Կարճահասակ լինելը չէ՞ր խանգարում։

— Երևի ես ավելի ճարպիկ էի, անվախ, Կայֆաջյանը երևի այդ հատկություններն էր հաշվի առել։

-Ո՞վ է ամենաշատ ներդրումն ունեցել քո մարզական կարիերայում, ո՞վ է քո կողքին կանգնած եղել իր խորհուրդներով։

— Առաջին հերթին` եղբայրս, նա միշտ հետաքրքրվել է, ներկա է եղել իմ պարապմունքներին, և իմ մարզիչը` Սերգեյ Կայֆաջյանը։ 14-15 տարեկանում ուզում էի թողնել ֆուտբոլը, նրանք ինձ հետ խոսեցին, համոզեցին, որ չդիմեմ այլ քայլին։

-«Զենիթում» կար մի պահ, երբ անընդհատ 11մետրանոցներ էիր հետ մղում։ Ռուսաստանում քեզ 11 մետրանոցների վարպետ էին համարում։ Այդ ժամանակ դարպասապահն ի՞նչ է մտածում. փորձում է գուշակե՞լ հարվածը, գնդակի՞ն է նայում, թե՞ խաղացողին։

— Նախ խաղացողին է նայում, հետո գուշակում է նրա ռեակցիան։ Կարևոր է ինտուիցիան, որ շատ շուտ չսկսես քո գործողությունները, նրբություններ կան։ Մինչև հարվածը փորձես որոշել, թե որ անկյունն է հարվածելու։

-Դարպասապահի բնավորության մեջ ամենակարևոր գիծը ո՞րն է` սառնասրտությու՞նը, թե՞ զգացմունքը։

— Սառնասրտությունը, որպեսզի կարողանա պահել կենտրոնացումը մինչև սուլիչի վերջին ազդանշանը։

-Ազգային հավաքականի կազմում դու 90-ից ավելի հանդիպում ես անցկացրել, ո՞ր հանդիպումներ են եղել լավագույնները, որի՞ց հետո ես մեծ ցավ ապրել։
— Բոլոր այն հանդիպումներից հետո, երբ մենք պարտվել ենք, միշտ էլ ցավ եմ զգացել, դժվար է պարտությունից հետո վերականգնվել։

- Իսկ 2012-ի Իռլանդիայի դեմ խաղը չի՞ առանձնանում, երբ իսպանացի մրցավարը քեզ անհիմն կերպով կարմիր քարտ ցույց տվեց։

— Կարծում եմ, որ մի քայլ էր մնում, որ մենք կարողանայինք մասնակցել եզրափակիչին, և դա շատ ցավալի էր։

- Արդեն մեկ տարի է` չես խաղում, սակայն քո ելույթները պաշտոնապես ավարտված կհամարենք այսօր։ Շատ մասնագետներ նշում են, որ մենք դարպասապահի խնդիր ունենք ։ Լավ դարպասապահ ունենալու համար ի՞նչ է հարկավոր մեզ։

— Ինձ թվում է, որ ֆեդերացիայի ղեկավարներն ամեն ինչ անում են, մարզիչ է հրավիրվել նաև Բելգիայից, դա էլ իր դերը կունենա, գումարած` տաղանդավոր տղաներ ունենք, որոնց հիմա հրավիրել ենք հավաքական։ Նրանք ամեն խաղով առաջ կգնան, ու այդ հարցը փակված կհամարենք։ Կիմանանք, որ նորմալ դարպասապահ ունենք։

- Դու պետք է խաղադաշտ դուրս գաս մեկնարկային կազմում, ի՞նչ ես զգում, երբ գիտես, որ մի փոքր ժամանակ ես անցկացնելու դաշտում, և դա քո վերջին խաղն է։

— Ծանր զգացողություն է, ես դեռ մինչև վերջ չգիտեմ այդ հարցի պատասխանը, երբ դա կկայանա, արդեն կխոսեմ այդ մասին։

- Այսօրվա խաղից ի՞նչ ակնկալիքներ ունես։

— Շատ կուրախանայի, եթե մեր դարպասին գոլ չգրանցվի, իսկ ընդհանուր կազմը շատ լավն է, և կարող ենք հույսեր կապել նրա հետ։

- Հիմա նոր խաղացողներ են հավաքականում, Մովսիսյանը, Ղազարյանը, Արզումանյանը չկան։ Նաև նորանշանակ մարզչի առաջնախաղն է։ Ինչպե՞ս պետք է ներկայանա հավաքականը, որ երկրպագուն հավատա նրան։

— Հաղթանակները կստիպեն հավատալ մեր ֆուտբոլասերներին։ Մարզչի հետ ես ծանոթ եմ և գիտեմ, որ նա կարող է լավ տրամադրել թիմին, մնում է, որ ֆուտբոլիստներն իրենց ցույց տան։

- Ես տեսել եմ, որ շատ խաղացողներ պարտություններից հետո ծիծաղել են, անեկդոտներ պատմել։ Քեզ երբեք չեմ տեսել նման վիճակում։ Կարգապահությունը կարծես թե հենց քեզնից էր գալիս։ Ի՞նչ է քեզ համար կարգապահությունը։

— Դարպասապահն իր վրա մեծ ծանրաբեռնվածություն է զգում, որովհետև բոլորը սպասումներ ունեն նրանից, մեկ-մեկ չի ստացվում։ Դժվար է ժպտալ վատ խաղից հետո։ Վատ խաղերից հետո ավելի դժվար է հոգեկան վիճակը վերականգնելը և ֆուտբոլը շարունակելը։

- Դու մոտ մեկ տարի աշխատում ես Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում։ Սահուն կերպով անցար մարզչական աշխատանքի։ Ինչպե՞ս են գործերդ այնտեղ։

— Այնտեղ մեծ փոփոխություններ են եղել թիմում, նոր խաղերը դժվար են անցնում, հաղթանակները քիչ են, դրա համար դեռ դժվար է։

- Ի՞նչ կասես մեր ֆուտբոլասերներին։

— Կցանկանայի, որ բոլոր լավ ու վատ օրերին լինեն ֆուտբոլիստների հետ, հավատան նրանց, հավատան, որ մենք կարող ենք հաղթել, օգնեն մեզ իրենց տրամադրությամբ։

- Դու քեզ հայ զգու՞մ ես։

— Այո, միշտ էլ այդպես է եղել։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել, հայոց լեզուն, Հայաստանի հողը, օդը և ամեն ինչ հարազատ է ինձ։

 

 

 

Լրահոս
0