00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների թեման

© Sputnik / Asatur YesayantsМихаил Джанелидзе
Михаил Джанелидзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 25–ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Չնայած արտաքին քաղաքականության վեկտորների տարբերությանը` Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները զարգանում են, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Նա նշեց, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով` մատնանշելով երկու եղբայր ժողովուրդների` հայերի ու վրացիների բազմադարյա բարեկամությունը։ Այն փաստը, որ Ջանելիձեն Երևան է եկել Բաքվից, ընդգծում է, որ պաշտոնական Թբիլիսին տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն իրականացնելու կողմնակից է։

«Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են, իսկ այդ բարեկամությունը դարերից է գալիս»,- ավելացրեց Վրաստանի արտգործնախարարը։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների թեման - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ջանելիձեն նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և ուրախ է, որ երկրում զարգացման դրական դինամիկա է տեսնում։

Վրաստանի արտգործնախարարը հայաստանյան այցի ընթացքում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ, որի ընթացքում երկկողմ համագործակցության խորացմանն ու շփումների ակտիվացմանը վերաբերող հարցեր են քննարկել։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին ասաց, որ միշտ ուրախ է հյուրընկալել վրացի բարեկամներին։

«Ասել, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել։ Այն ամենը, ինչը բնորոշում է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված են։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ։ Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված բարեկամություն է։ Այս հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը»,- ասաց Նալբանդյանը։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն իրենց հանդիպման ընթացքում մի շարք հարցերի են անդրադարձել`տրանսպորտային համակարգի զարգացում, զբոսաշրջություն, էներգետիկ ոլորտ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով։ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Վրաստանի ղեկավարների հետ միասին ներկայությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը դրա վառ վկայությունն է», — ասաց Նալբանդյանը։

Թեև սա Ջանելիձեի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, սակայն հայ և վրացի արտգործնախարարների երկրորդ հանդիպումն էր Մյունխենում կայացած փետրվարյան հանդիպումից հետո։

Քննարկումները շարունակելու համար Վրաստանի արտգործնախարարը ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց Թբիլիսի:

Ջանելիձի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ։

 

 

Լրահոս
0