Եղանակը կցրտի մոտ 10 աստիճանով

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСильный дождь в Москве
Сильный дождь в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եղանակը Հայաստանում կցրտի 8-10 աստիճանով, անձրև կտեղա

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Օդի ջերմաստիճանը Հայաստանում մարտի 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է ԱԻ նախարարությունը:

Ըստ կանխատեսումների` մարտի 26-27-ն առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 26-27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18, գիշերը` 7-9 աստիճան տաքություն:

 

Լրահոս
0