00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնածին արատներով երեխաներ ավելի շատ ծնվում են Սյունիքի մարզում

© InfomrtУЗИ при беременности
УЗИ при беременности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետը Սյունիքում բնածին արատներով երեխաների մեծ թիվը չկապեց արդյունաբերության հետ` նշելով, որ Հայաստանը էկոլոգիապես ամենամաքուր 10 երկրների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի- Sputnik. Հայաստանում ծնվող յուրաքանչյուր հազար երեխայից 18-ը լույս աշխարհ է գալիս բնածին արատով, նրանցից մեկը` սրտի արատով: Տարեկան սրտի արատով ծնվում է շուրջ 400-450 երեխա: Եվ այս թիվն առաջիկայում կարող է աճել:

Այն մասին, որ երեխան կարող է սրտի արատով ծնվել, ծնողը կարող է տեղեկանալ հղիության առաջին 21 շաբաթվա ընթացքում և ինքնուրույն որոշում կայացնել` ծննդաբերե՞լ, թե՞ հրաժարվել նման երեխային լույս աշխարհ բերելու մտքից:

Իսկ դրա համար անհրաժեշտ է անցնել գերձայնային հետազոտություն, այն էլ, որ շատ ավելի կարևոր է, գիտակ բժշկի մոտ:

«Այն սարքավորումները, որոնցով այսօր հագեցած է Հայաստանում ցանկացած հիվանդանոց, լինի դա մայրաքաղաքում, թե ամենահեռավոր շրջանում, նման հնարավորություն տալիս են, բայց հիմնականը բժշկի գիտելիքներն են»,- այսօր սրտի բնածին արատների կանխարգելմանը նվիրված առողջապահական սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բժշկական համալսարանի դոցենտ, բժիշկ-ռադիոլոգ Տիգրան Քոչարյանը:

Չնայած տեխնիկայի ու բժշկական ախտորոշիչ սարքավորումների անընդհատ արդիականացմանն ու զարգացմանը` ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում բնածին արատների վիճակագրությունը տարեցտարի աճում է:

«Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում բնածին արատների թիվը գրեթե կրկնակի ավելացել է: Այսօր արդեն 1000 ծնունդներից 18-ը բնածին արատով է: Եվ այս թիվն աճի միտում ունի»,- ասաց մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսոր Կարինե Թոխունցը:

Sputnik Արմենիայի հարցին, թե բնածին արատներով ծնունդներ Հայաստանի ո՞ր տարածքներում են ավելի շատ գրանցվում, բժիշկ-ռադիոլոգ Տիգրան Քոչարյանը պատասխանեց.

«Առավել խնդրահարույց են Գորիսի, Կապանի շրջանները, շուրջ երկու տարի առաջ Ալավերդու, Ստեփանավանի տարածքներն էին»:

Թե ինչով է դա բացատրվում, մասնագետը դժվարացավ պատասխանել, իսկ մեր դիտարկմանը, որ թվարկվածները ակտիվ արդյունաբերական կենտրոններ են, ուստի հնարավոր է, որ պատճառը հենց էկոլոգիական աղտոտվածությունն է, հակադարձեց. «Հայաստանը վերջերս դասվել է էկոլոգիապես ամենամաքուր 10 երկրների շարքին»:

Բնածին արատներով ծնունդները վաղ կանխարգելելու առաջին քայլը պտղի կյանքի առաջին շաբաթների ընթացքում ճիշտ ախտորոշումն է: Հայ մասնագետների գիտելիքների կատարելագործման համար այս օրերին Հայաստանում է Մեծ Բրիտանիայի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Ֆրեդ Ուշակովը: Լրագրողների հետ զրույցում արտասահմանցի մասնագետը նշեց, որ աշխարհում բնածին արատների դեպքերը կրկնակի ավելի են, քան Հայաստանում: «Յուրաքանչյուր 500 երեխայից 1-ը ծնվում է սրտի արատով»,- ասաց նա:

Այս ոլորտում աշխատող հայ բժիշկների համար այսօր Երևանում
կազմակերպվել է գիտակրթական կոնֆերանս, որը վարում է բժիշկ
Ուշակովը:

Կոնֆերանսը կազմակերպվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և առողջապահության նախարարության աջակցությամբ:

 

 

Լրահոս
0