00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զատկի լուսավոր տոնն ու գարնանային սեղանի ձևավորումը

© Sputnik / Asatur YesayantsПасхальный стол
Пасхальный стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զատիկը քրիստոնեական ամենագեղեցիկ ու լուսավոր տոներից մեկն է: Այդ օրը բոլորը միմյանց շնորհավորում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» խոսքերով, որին պատասխանում են. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Սա այն տոներից մեկն է, որի ժամանակ սեղանը պետք է գեղեցիկ զարդարել

Անի Լիպարիտյան, Sputnik.

Զատկի սեղանի ձևավորումը շատ բան կարող է պատմել տանտիրուհու մասին: Հայկական ընտանիքները Սուրբ Զատկի տոնին հատուկ են պատրաստվում, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր սեղանին կարելի է տեսնել չափազանց համեղ ու տարատեսակ ուտեստներ:

Այն մասին, թե ինչպես պետք է զարդարել Զատկի սեղանը, ինչ պետք է պարտադիր լինի սեղանին, Sputnik Արմենիային պատմեց շեֆ խոհարար Նորայր Հակոբյանը:

Զատկի ձու

Քրիստոնեական սեղանի ամենակարևոր բաղադրիչը ներկած ձուն է: Ավանդաբար շատերը ձու ներկելիս օգտագործում են փորձված միջոցը` ձուն ներկում են սոխի կճեպով:

«Մենք ընդհանրապես չենք կիրառում քիմիա ու նոր տեխնոլոգիաներ: Սոխի կճեպի շնորհիվ ձվերն ավելի համեղ են ստացվում, բացի այդ` այս ձևն առավել բնական է: Ձվերն անհրաժեշտ է եփել Զատկից մեկ օր առաջ, մոտավորապես 30 րոպե: Իսկ ձվերը նախապես են ներկում, որովհետև բուն Զատիկը սկսվում է Ճրագալույցից հետո` ժամը 17:00-ին: Եթե Զատկի ձվերին մի փոքր աղ ավելացնեն, դրանք ավելի երկար կպահպանվեն», — ասաց Նորայրը:

Կարմիր գույնը քրիստոնյաների համար խորհրդանշում է խաչված Քրիստոսի արյունը: Ներկած ձվի մաքրման արարողությունը խորհրդանշում է նոր աշխարհի ծնունդը, որը Փրկիչն իր տանջանքով ու արյունով մաքրեց մարդկային մեղքերից:

© Sputnik / Asatur YesayantsԶատկի ձու
Пасхальные яйца - Sputnik Արմենիա
Զատկի ձու

Եվ, իհարկե, հայկական բարի ավանդույթը` ձվակռիվը: Եթե մրցակցի ձուն կոտրվում է, հաղթողն այն իրեն է վերցնում:

Հայերը Զատկի ձուն ուտում են լավաշի մեջ փաթաթած`աղով ու թարխունով. շատ համեղ է:

Լավաշ և չամչով փլավ

Հայկական Զատկի սեղանին անպայման պետք է բրնձով ու չամչով փլավ լինի: Սպիտակ բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչը` Փրկչին հավատացող քրիստոնյաներին: Ընդ որում, ինչպես բացատրեց Նորայրը, չամիչը պետք է անպայման բաց գույնի լինի, որպեսզի ուտեստն ավելի գեղեցիկ տեսք ունենա:

Հայաստանում պատրաստում են ամենահամեղ ու ավանդական լավաշը:

© Sputnik / Asatur YesayantsՉամչով փլավ
Пасхальный стол - Sputnik Արմենիա
Չամչով փլավ

Ձուկ

Զատկին նաև անպայման ձուկ են պատրաստում: Ձուկը խորհրդանշում է հենց Քրիստոսին: Ավազին ձուկ նկարելով էին հին քրիստոնյաները ճանաչում իրենց հավատակից եղբայրներին:

«Այսօր մեր սեղանը կզարդարի իշխանը, որը մենք եփել ենք գինու մեջ ու ավելացրել դափնու տերև: Ձկան վրա կտրվածքներ ենք անում երկու կողմից, որպեսզի այն հավասարաչափ եփվի: Ավելացնում ենք գինին, ավելի շատ չոր գինին կսազի այս դեպքում, և դնում կաթսայի մեջ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Ձուկը եփվում է 15 րոպե:

 

© Sputnik / Asatur YesayantsՁուկ
Рыба - Sputnik Արմենիա
Ձուկ

Գաթա և ամիճ

Գաթան ամենատարածված հայկական ազգային թխվածքն է, տարբեր շրջաններ գաթայի իրենց տեսակն ունեն, դրանք միմյանցից տարբերվում են հիմնական բաղադրիչների քանակով, միջուկով և պատրաստման այլ գաղտնիքներով:

«Ավանդական գաթան ոչ ավանդականից տարբերվում է նրանով, որ այն պատրաստվում է տնական բաղադրատոմսով ու առանց խմորիչի: Ես այն պատրաստում եմ տատիկիս բաղադրատոմսով: Այն ավանդական հրուշակեղեն է և «արմատներով սերում է» Լոռվա մարզից», — Sputnik Արմենիային պատմեց խոհարար Աննան:

Նա մեզ պատմեց իր տատի բաղադրատոսմսը` նախկինում սնձից քաղցր հյութ էին ստանում, որն ավելացնում էին կաթնաշոռի մեջ և թոնրում երեխաների համար գաթա թխում: Այսօր Աննան այն պատրաստում է մեջը շաքար ավելացնելով:

Իսկ ավանդական կուլի՞չը, որին բոլորն այդքան սովորել են:

© Sputnik / Asatur YesayantsԹխվածք
Выпечка - Sputnik Արմենիա
Թխվածք

«Կուլիչն արևմտյան հրուշակեղեն է: Իսկական հայի սեղանին պետք է գաթա դրված լինի: Եվ ընդհանրապես այն ամենն, ինչ պատրաստվում է տան պայմաններում, սիրով է արվում: Եթե դու չես սիրում քո պատրաստածը, այն քեզանից կնեղանա: Դա փաստ է», — պարզաբանեց Աննան:

Իսկ այդ ընթացքում Նորայրը խնձորն էր կտրատում

«Վերցնում ենք խնձորը, կտրում վերևի մասը, հանում միջուկը: Ավելի ուշ այնտեղ մենք լցոն կավելացնենք: Այն, ինչ ես պատրաստում եմ, կարելի է նաև ամիճ անվանել: Սա ղափամայի նման մի ուտեստ է, այսինքն` լցոնած միրգ կամ բանջարեղեն: Սա բուն հայկական բաղադրատոմս է», — ասաց խոհարարը:

Նորայրն ավելացրեց, որ խնձորի մեջ դրվում է չամիչ, պիստակ, ընկույզ, դարչին, մեղր, ինչպես նաև այլ համեմունքներ` ըստ ճաշակի: Այս համեղ աղանդերը պատրաստվում է վառարանի մեջ:

Կանաչի կամ բանջար

Զատկի հայկական սեղանի անբաժանելի մասն է նաև կանաչեղենը` ինչպես տապակած, այնպես էլ թարմ կանաչին` թարխուն, կանաչ սոխ, համեմ, մաղադանոս: Սա նույնպես խորհրդանիշ է, քանի որ ըստ ավանդույթի` Աստվածամայրը Քրիստոսին այդ բույսի տերևներով էր բարուրում:

Եվ, իհարկե, գինի

Եվ վերջապես կարմիր գինի` ըմպելիք, որը Քրիստոսը խմում էր իր աշակերտների հետ:

Հիսուսը վերջին ընթրիքի ժամանակ ձեռքով կտրեց հացն ու շնորհակալություն հայտնելով Հորը` այն բաժանեց առաքյալներին. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»: Այնուհետ պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար»:

Այս պատվիրանը հաղորդության հիմք դարձավ` խորհրդանշելով հանուն մարդկանց Քրիստոսի զոհաբերությունը:

Խոհարարները նշում են, որ իսկական հայը պետք է գինին խմի կավե բաժակով, որը պահպանում է խմիչքի թնդության աստիճանը, դրան հատուկ համ, ինչպես նաև օգտակար հատկություններ հաղորդում:

Բարի ախորժակ և շնորհավոր Սուրբ Զատիկ:

 

 

 

Լրահոս
0