Հայաստանում փակ և մերկասառույցով ճանապարհներ կան

© Sputnik / Асатур ЕсаянцДорога, ведущая из села Айгепар в село Мовсес
Дорога, ведущая из села Айгепар в село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեև գարունը մտել է իր իրավունքների մեջ, սակայն Հայաստանում դեռ կան փակ և մերկասառույցով ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ տեղեկատվության` մարտի 28-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Լրահոս
0