00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքահայ գործարար. Թուրքիայից ներկրելու փոխարեն սեփական երկրում պետք է արտադրություն հիմնել

© Photo : Hetq / Narek AleksanyanШвейная фабрика
Швейная фабрика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աշխատող սփյուռքահայ գործարարը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում դժգոհեց բարձր հարկերից ու կառավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությունից, ինչի հետևանքով հայերը գերադասում են Թուրքիայից էժան հագուստ ներկրել, քան իրենց երկրում կարի արտադրություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Համահայկական խաղերի գործկոմի անդամ, կիպրոսահայ գործարար Հարություն Թահմազյանը հայրենիքի հետ գործնական առաջին կապերը հաստատել է դեռևս 2001թ.-ին և աստիճանաբար ընդլայնելով բիզնեսը` Երևանից բացի, կտորի խանութներ բացել նաև Գյումրիում ու սահմանամերձ Բերդում, նաև` ԼՂՀ-ում:

Գործարարը ուրախությամբ նկատեց, որ իր խանութների շնորհիվ մի շարք համայնքների կանայք գերադասում են սեփական ձեռքով կարել իրենց ու իրենց երեխաների հագուստը` հրաժարվելով Թուրքիայից ներկրված հագուստից:

«Մենք կարի մեջ թուրքերից հետ չենք, բայց այնքան բարձր հարկեր են դրված, որ ավելի հեշտ է գնալ, պատրաստի հագուստ բերել ու շուկայում վաճառել, քան կտոր գնել, կարել ու վաճառել»,- ասաց կիպրոսահայ գործարարը` հավելելով, որ եթե կառավարությունը նվազեցնի հարկերը, տեղում փոքրիկ կարի արտադրամասեր կբացվեն:

Ինքը սկզբունքորեն Թուրքիայից ապրանք չի ներկրում, գերադասում է գնել եվրոպական երկրներից:

«Կառավարությունը պիտի վերանայի սփյուռքահայ գործարարներին ներգրավելու ձևը: Ոչ թե ազատություններ սահմանի, այլ գոնե մի փոքր ավելի թեթևացնի հարկերը»,- ասաց Հարություն Թահմազյանը և ավելացրեց, որ հարկերից հիասթափվելով` Հայաստանում ներդրումներ կատարած շատ սփյուռքահայ գործարարներ հեռանում են հայրենիքից:

© Valeriy Unanyants Հարություն Թահմազյան
Арутюн Тахмазян  - Sputnik Արմենիա
Հարություն Թահմազյան

Միևնույն ժամանակ Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ սփյուռքահայն էլ իր կողմից միայն շահի տեսակետից չէ, որ պետք է նայի հայրենիքում ներդրում անելու հարցին: «Դա նաև պատվի խնդիր է»,- ասում է նա:

«Հայ գյուղացին պետք է իր հայրենիքում ապրելու միջոց ունենա: Մենք էլ պետք է ինչ-որ բանով աջակից լինենք սահմանամերձ համայնքին»,- սահմանամերձ գյուղերում խանութներ բացելու իր գաղափարն այսպես մեկնաբանեց գործարարը:

Հարություն Թահմազյանն իր համեստ բիզնեսով հասցնում է նաև նվիրատվություններ կատարել արդեն հարազատ դարձած համայնքներին: Բերդի մշակույթի տանը, Բերդ, Արծվաբերդ և Մովսես գյուղերի դպրոցներին իր խանութներից վարագույրներ է նվիրել:

«Եթե ամեն մեկը մի գյուղին մեկ վարագույր կամ մեկ աթոռ տրամադրի, բավական բարելավում կլինի»- նկատեց գործարարը:

Անցյալ տարի Հայաստանում անցկացված Համահայկական խաղերի կիպրոսցի մասնակիցներին Հարություն Թահմազյանն առաջնորդել է սահմանամերձ Բերդը տեսնելու: Այս այցելությունից հետո կիպրոսահայերը ցանկություն են հայտնել օգնել սահմանամերձ համայնքի մանկապարտեզին: Հավաքված դրամը Սբ. Հարության տոնից հետո համայնքը կփոխանցվի գործարարին: Դրա շնորհիվ մանկապարտեզը կապահովվի նոր գույքով ու խաղալիքներով:

Իսկ ինչ վերաբերում է Կիպրոսի հայ համայնքին, մեր զրուցակցի խոսքով, կիպրոսահայերը պահպանել են մայրենի լեզուն, բոլորը խոսում են հայերեն, ուսանում հայկական դպրոցներում:

«Եթե Լիբանանը Սփյուռքի սիրտն է համարվում, որտեղ լավագույնն է պահպանվել հայոց լեզուն ու մշակույթը, ապա կարող ենք ասել` Կիպրոսի հայ համայնքը այս առումով թերևս հաջորդում է Լիբանանին»,- համոզված է գործարարը:

Կիպրոսահայերը մեծ շուքով են նշում Սբ. Հարության տոնը, Ավագ շաբաթվա օրերին եկեղեցի են այցելում: Թահմազյանի խոսքով` կիպրոսահայերի կողմից հատկապես շատ սիրված է «Ու՞ր ես, մայր իմ» շարականը, որին Ավագ հինգշաբթի երեկոյան մատուցվող պատարագի ժամանակ նրանք առանձնահատուկ անհամբերությամբ ու հուզմունքով են սպասում:

 

 

Լրահոս
0