00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Նիկոլ Փաշինյան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում․Փաշինյան
14:06
2 ր
Նիկոլ Փաշինյան
ՌԴ-ի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են․Փաշինյան
14:13
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լահմաջո Կայծ». Ջաբախչուրյան ընտանիքի հաջողության գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanМастер по изготовлению Лагмаджо Кайц
Мастер по изготовлению Лагмаджо Кайц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիահայ Ջաբախչուրյանների ընտանիքը Հայաստան է եկել 5 տարի առաջ և փոքրիկ բիզնես սկսել Երևանում: Sputnik Արմենիա պորտալը պատմում է, թե ինչպես են նրանք կարողացել փրկվել պատերազմից և «ոտքի կանգնել» հայրենիքում

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանի կենտրոնական փողոցների մեկում՝ Հանրապետության հրապարակի մոտ, ցուցանակ է կախված՝ «Լահմաջո Կայծ»: Արագ սննդի այս օբյեկտն արդեն մեծ ճանաչում ունի երևանցիների շրջանում: Իսկ սեփականատերը Ջաբախչուրյան ընտանիքն է:

Քաղցած լրագրողները որոշեցին բարակ խմորից և մսի խճողակից պատրաստված համեղ լահմաջո ուտել:

© Sputnik / Aram NersesyanԿայծակի մայրը
Салби Чилингарян-Джабахчурян - Sputnik Արմենիա
Կայծակի մայրը

Քաղցը մեզ ստիպեց մտնել լահմաջոյի բույր արձակող շենք ու աստիճաններով իջնել կիսանկուղային հարկ, որտեղ մեզ դիմավորեց միջին տարիքի, ժպտադեմ Սալբի Չիլինգարյան-Ջաբախչուրյանը:

Մինչ նա ընդունում էր մեր պատվերը, մեզ մոտեցավ նրա որդի Կայծակը՝ ալրոտ գոգնոցով: Խոսեցինք հայրենադարձության, պատերազմի և պատմական հայրենիքում սկսած կյանքի մասին:

Կայծակը Հայաստան է եկել 2012թ.-ին, երբ Սիրիայում իրավիճակը սկսել էր սրվել, բայց ավերածություններ ու պատերազմ դեռ չկային: Նրանք մյուսներից շուտ են հասկացել, որ Սիրիայում իրադարձությունները երկար կտևեն և մնացել են Հայաստանում:

«Միշտ ցանկացել եմ գալ Հայաստան և կարծում եմ, որ արտասահմանում բնակվող յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի հայրենիք վերադառնալու մասին»,- ասում է Կայծակը և նշում, որ իր նախնիները Սիրիայում են հայտնվել Հայոց ցեղասպանությունից հետո:

Լահմաջոյի վարպետ Կայծակը
Мастер по изготовлению лагмаджо Кайцак - Sputnik Արմենիա
Լահմաջոյի վարպետ Կայծակը

Կայծակի ծնողները եկել են Հայաստան՝ որդուն տեսնելու և 15 օր հայրենի հողում անցկացնելու համար: Այդ ժամանակ նրանց մտքով էլ չէր անցնում, որ կորոշեն ընդմիշտ մնալ Երևանում, քանի որ Սիրիայում էին թողել իրենց տունը, աշխատանքն ու հարազատներին:

«Հայաստան գալուց հետո միշտ հեռախոսով խոսում էինք քրոջս հետ, և նա մեզ ասում էր՝ չվերադառնաք, մնացեք Հայաստանում, այստեղ վիճակն ավելի ու ավելի է վատանում»,- պատմում է Սալբին:

Որոշ ժամանակ անց Ջաբախչուրյան ընտանիքը հասկացել է, որ պետք է սեփական գործը հիմնի գոյատևելու համար, և նրանք փոքրիկ տարածք են վարձել ու սկսել են լահմաջո պատրաստել:

«Երբ մենք փոքրիկ սրճարան բացեցինք, միջոցներ չունեինք, որ կահույք գնեինք: Ամուսինս առաջին աթոռն իր ձեռքով պատրաստեց հաճախորդների համար: Հետո այցելուների թիվը սկսեց մեծանալ, և ֆինանսական դրությունը լավացավ»,- պատմում է Սալբին:

Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один - Sputnik Արմենիա
Սիրիահայեր. պատմական հայրենիքում վերագտած լույսի շողը

Դժբախտաբար, Կայծակի հայրն արդեն վախճանվել է: Ծանոթները ջերմությամբ են հիշում նրան և ասում, որ նա ոչ միայն հիանալի, բարի, կարեկից մարդ էր, այլև՝ ընտանիքի օրինակելի հայր:

Ավելի ուշ նրանք տեղափոխվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը: Կայծակը չգիտի, թե ինչպես է ստացվել, որ կարողացել է մնալ այստեղ, ինչպես են ուժերը բավականացրել նոր գործունեություն ծավալելու համար: Նա իր կյանքն արդեն Հայաստանից դուրս չի էլ պատկերացնում:

Պատմական հայրենիքի նկատմամբ սերը միշտ ապրել է սրտում, և նա երազել է իր փոքրիկ գործը սկսել Հայաստանում: Նման միտք է ծագել այն ժամանակ, երբ պատերազմից առաջ պիցերիա է բացել Սիրիայում:

Թեև Հայաստանում Ջաբախչուրյաններն իրենց գործը սկսել են, ինչպես ասում են, զրոյից, այնուամենայնիվ կարճ ժամանակահատվածում կարողացել են հասնել նրան, որ տեղաբնակները սիրել են և՛ իրենց, և՛ հայ-սիրիական խոհանոցը:

 

Լրահոս
0