Անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա–Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը

© Shai BarzilayСамолет
Самолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռը պատկանում է Egypt Air ավիաընկերությունը։ Օդանավում 81 ուղևոր կա

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ինքնաթիռն առևանգելու լուրը տարածել է EgyptAir ավիաընկերությունը։

Անհայտ անձինք պահանջել են, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Լարնակա քաղաքում։ BBC News-ի տվյալով` նրանց պահանջը կատարվել է, սակայն հայտնի չէ, թե ովքեր են զավթել ինքնաթիռը և ինչու են նման պահանջ ներկայացրել։

CNN Greece-ի տվյալով` A320 ինքնաթիռում 81 ուղևոր կա։ Protothema թերթն էլ հայտնում է, որ ինքնաթիռը զավթած մարդիկ պատրաստվում են ազատ արձակել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանանց ու երեխաներին։

 

Լրահոս
0