Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը` Օրյոլ քաղաքում

© Sputnik / Юрий Абрамочкин /  / Անցնել մեդիապահոցИван Христофорович Баграмян
Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Օրյոլ քաղաքում կանգնեցնելու որոշումն ընդունվել է «Հայրենական մեծ պատերազմի զորահրամանատարները. Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան» հանդիսավոր միջոցառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Լապոչկինի անվան հաղորդակցության ուղիների տեխնիկումը հանդես է եկել խորհրդային զորահրամանատար, հռչակավոր մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանն Օրյոլ քաղաքում տեղադրելու նախաձեռնությամբ, քանի որ Բաղրամյանն է ծրագրել ու իրականցրել Օրյոլը ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործողությունը, գրում է Օրյոլի շրջանի պաշտոնական կայքէջը։

Տեխնիկումի դասախոսներն ու ուսանողները որոշել են ուղղել պատմական անարդարությունը և հավերժացնել Օրյոլն ազատագրողի` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանի ասպետ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակը։

Հայերն աշխարհին Խորհրդային Միության հինգ մարշալ են տվել` Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Իվան Իսակով, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով (Ագանյան)։

 

Լրահոս
0