00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ պաշտոնյա. Հայաստանին վաճառվող գազն ամենաէժանն է

© Sputnik / Asatur Yesyants Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ Հայաստանի հասարակությունն ու գործարար աշխարհը շունչը պահած սպասում են գազի գնի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցությունների ավարտին, ԵՏՄ պաշտոնյան այսօր Երևանում հայտարարեց, որ Հայաստանին վաճառվող գազը ԵՏՄ տարածքում ամենաէժանն է

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանն այսօր ԵՏՄ տարածքում ամենաէժան գազն է ստանում: Այս մասին այսօր Երևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Սերգեյ Սիդորսկին:

ԵՏՄ պաշտոնյան նաև հավաստիացրեց, որ գազի գինը որևէ կերպ չի ազդում ԵՏՄ տարածքում հայաստանյան արտադրության ապրանքների մրցունակության վրա:

«Դուք համեմատում եք ձեր տնտեսությունը ռուսականի հետ: Դուք այսօր Հայաստանում ստանում եք ամենաէժան գազը Միության տարածքում»,- ասաց Սիդորսկին՝ հավելելով, որ Բելառուսին ևս Ռուսաստանը նույն գնով է գազ վաճառում: Արդյունքում, նրա խոսքով, Հայաստանն ավելի էժան ինքնարժեքով արտադրանք է ստանում, և, օրինակ գյուղմթերքների արտադրության պարագայում՝ շնորհիվ կլիմայական պայմանների, հայկական գյուղմթերքն ավելի էժան ու մրցունակ է ստացվում:

«Եթե նախկինում ձեր գյուղատնտեսական արտադրանքը ՌԴ-ում միայն շուկաներում էր սպառվում, ապա այսօր այն արդեն իր ուրույն տեղն ունի առևտրի հեղինակավոր ցանցերում: ԵՏՄ-ն ձեզ առանց մաքսային վճարների գյուղմթերք արտահանելու հնարավորություն տվեց, որի շնորհիվ դուք ռուսական շուկայից դուրս մղեցիք այլ երկրներին, ինչպես, օրինակ՝ Թուրքիային»,- նշեց Սերգեյ Սիդորսկին:

Պաշտոնյան հիշեցրեց նաև, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանին վաճառվող գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ:

«Ռուսաստանյան փորձագետները հայաստանցի մասնագետների հետ աշխատում են այդ ուղղությամբ, և կարծում եմ, մոտ ապագայում կունենանք որոշակի արդյունքներ»,- ասաց ԵՏՄ պաշտոնյան:

© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան
Заседание президиума совета международного конгресса промышленников и предпринимателей. Арсен Казарян - Sputnik Արմենիա
Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գազի սակագնի էժանացումը ապրանքի ինքնարժեքում որոշակի դրական տեղաշարժ կառաջացնի: Դա, սակայն, էապես չի ազդի հայկական արտադրության ապրանքների մրցակցության վրա:

«Հատկապես ջերմոցային տնտեսություններում արտադրված էկոլոգիապես մաքուր, մրցունակ պտուղ-բանջարեղենի գինը հնարավորություն է տալիս աշխատել արտահանողներին »,- ասաց Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ հայաստանյան գյուղմթերքը ռուսական շուկայում մրցունակ կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե գազն ավելի թանկ արժենար:

 

Լրահոս
0