Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կխաղա Գվատեմալայի թիմի հետ

© Sputnik / Asatur Yesayants / Сборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլի Հայաստանի ու Գվատեմալայի հավաքականները հանդիպել են նաև տասնվեց տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում կայանալիք հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի թիմի հետ, հայտնում է «Ֆուտբոլ+»-ը` հղում անելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին:

Հայաստանի ու Գվատեմալայի հավաքականները հանդիպել են նաև 2000 թվականին, երբ գրանցվել է 1:1 հաշիվը: ԱՄՆ-ում Հայաստանի թիմն անցկացնելու է ևս մեկ ընկերական խաղ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 116-րդն է, իսկ Գվատեմալան՝ 95-րդը:

 

Լրահոս
0