Կիսելյովը Sputnik Լատվիայի փակումն անվանել է խուճապ իրավական դաշտից դուրս

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցГенеральный директор МИА "Россия сегодня" Дмитрий Киселев
Генеральный директор МИА Россия сегодня Дмитрий Киселев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ .lv դոմենային գոտում Sputnik–ի կայքի փակման մասին որոշումը ԵՄ–ի` անձամբ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումներից դուրս է

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չկարողացավ հիշել, թե երբ է հիշատակել Լատվիան` մեկնաբանելով Sputnik Լատվիայի փակման պատճառների մասին հանրապետության ԱԳՆ ներկայացուցչի բացատրությունները։

Ավելի վաղ Sputnik Լատվիան պաշտոնական ծանուցում էր ստացել.lv դոմենային գոտում ռեսուրսը փակելու մասին` իբրև թե ԵՄ խորհրդի որոշումը խախտելու պատճառով, որը կապված է Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ։ Sputnik գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Լատվիայի և ԵՄ-ի գործող օրենսդրության որևէ կետ չի խախտվել։

Ավելի ուշ ԱԳՆ մամուլի քարտուղար Էդգարս Ռինկևիչս Մարտինշ Դրեգերիսը հայտնել էր, որ քանի որ «Ռոսիա սեգոդնյա» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը գտնվում է ԵՄ սև ցուցակում,.lv դոմենի առկայությունը նրա ղեկավարած գործակալության պորտալում պատժամիջոցների ռեժիմի խախտում է համարվում։

«Այս որոշումն անձամբ իմ նկատմամբ կիրառվող սահմանափակումներից դուրս է։ Լատվիայի իշխանության կողմից ԵՄ որոշման նման ազատ մեկնաբանությունը խուճապ է իրավական դաշտից դուրս։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես պարզապես չեմ կարողանում հիշել, երբ եմ իմ մեկնաբանությունների մեջ հիշատակել Լատվիան», — հայտնել է Կիսելյովը Դամասկոսում ՌԻԱ Նովոստիին, որտեղ նա երեքշաբթի հարցազրույց է վերցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից։

Դմիտրի Կիսելյովը 2014 թվականի մարտի 21-ին ներառվել էր այն անձանց ցուցակում, որոնք ԵՄ-ի հավաստմամբ` սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

Портал Sputnik - Sputnik Արմենիա
Sputnik Լատվիան վերաբացվել է .com դոմենային գոտում
Ռուսաստանի ԱԳՆ-ն Լատվիայի իշխանության գործողություններն անվանել է գրաքննության դրսևորում և կոչ է արել ԶԼՄ-ի ազատության հարցերով զբաղվող ԵԱՀԿ ներկայացուցչին, ինչպես նաև մասնագիտական միջազգային կազմակերպություններին` սկզբունքային գնահատական տալ Լատվիայի խտրական գործողություններին, որոնք ուղղված են Sputnik Լատվիա առցանց ռեսուրսի դեմ։

«ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ, խախտելու համար առաջադրվող մեղադրանքները որակում ենք որպես անհիմն ու քաղաքական առումով մոտիվացված», — ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։

 

Լրահոս
0