00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական օպերացիան և Հարավային Կովկասը. ստատուս քվոյի ամրագրումը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСитуация в сирийском городе Алеппо
Ситуация в сирийском городе Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում իրականացված ռուսական գործողությունից հետո Հարավային Կովկասում շատ բան է փոխվել։ Այդ իրադարձությունը երկակի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի, ավելի կոնկրետ` Հայաստանի և Ադրբեջանի վրա

Սերգեյ Կարապետյան, Sputnik.

Մինչ ողջ աշխարհը քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը (հիմնական ուժերը Սիրիայից դուրս բերելու մասին) և փորձում հասկանալ դրդապատճառները, Սիրիայից փախած հայերը հույսով սպասում են, որ սիրիական հողում խաղաղություն կհաստատվի։ Իսկ Սիրիայում խաղաղություն հաստատելու հնարավորությունները բավական երերուն են, բայց հնարավորություններն ավելացել են ռուսական միջամտությունից, Սիրիայի կառավարական զորքերի հաջողություններից, միջազգային հակաահաբեկչական ուժերի համակարգման մակարդակի բարձրացումից և, վերջապես, ներսիրիական հակամարտության կողմերի և գլոբալ խաղացողների մասնակցությամբ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

Սիրիայում ռուսական ռազմական-տիեզերական ուժերի արագ տարածումը, քառամսյա գործողությունը և զորքերի դուրս բերումը խաղաղություն հաստատելուց հետո վկայում են, որ Մոսկվան կարող է իր շահերը պաշտպանել ինչպես մերձակա երկրներում, այնպես էլ` հեռավոր շրջաններում։ 2007թ.-ին Մյունխենյան համաժողովում «միաբևեռ աշխարհի» գալիք ավարտի մասին Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթից հետո այդ ուղղությամբ առաջին ազդանշանը դարձավ Ռուսաստանի արձագանքը Վրաստանի կողմից հրահրված հնգօրյա պատերազմի նկատմամբ։ Հետո եկավ Արևմուտքի «մեղմ ուժի» քաղաքականությունն ակտիվացնելու հերթը, որի նպատակն աշխարհաքաղաքական առումով ՌԴ դիրքերի թուլացումն է հետխորհրդային երկրներում, որոնք Մոսկվայի համար «գերակա շահերի ոլորտ» են։

Եվրամիության «Արևելյան գործընկերություն» քաղաքականության ապրանքանիշի ներքո գործող մեղմ ուժը, որը նախաձեռնել են Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի հանդուգն հակառակորդները` Դանիան, Լեհաստանը և Էստոնիան, արդյունքում նախագծի առավել ակտիվ մասնակցություն ունեցող պետությունների համար վերածվել է աշխարհաքաղաքական ընտրության։ Ադրբեջանի և Բելառուսի մասնակցության հարցը` կապված Եվրամիության հետ նրանց հարաբերությունների յուրահատկության հետ, առանձին հարց է։ Նշված երկրների աշխարհաքաղաքական ընտրությունը վերածվել է Ուկրաինայում մեծածավալ ճգնաժամի, որը կարող էր անդրադառնալ Հայաստանի վրա, եթե չլիներ 2013թ.-ին Երևանի կայացրած որոշումը` Եվրասիական տնտեսական միություն մտնելու մասին։

Այստեղ Մոսկվան նույնպես բավական կոշտ և կտրուկ է արձագանքել Ուկրաինայում ռուսական շահերն անտեսելու Արևմուտքի փորձերին. դա Ղրիմը ՌԴ կազմի մեջ ընդգրկելն է և Դոնբասում աշխարհազորայիններին աջակցելը` չնայած ռուսական տնտեսության համար բավական զգայուն արևմտյան պատժամիջոցներին։ Ռուսաստանը նույնպես բավական օպերատիվ և կտրուկ է արձագանքել Սիրիայում իրավիճակին, երբ Ասադի ռեժիմին ոչնչացման վտանգ էր սպառնում։ Մոսկվային հաջողվել է բեկում մտցնել Սիրիայում տիրող իրավիճակում, ժամանակ շահել սիրիական կառավարական զորքերի վերախմբավորման համար և այլ տարածաշրջանային ու գլոբալ խաղացողների հետ համագործակցության արդյունքում գործարկել երկրորդ ժնևյան գործընթացը։

«Ռուսաստանը ժամանակին և բավական գրագետ է արձագանքել Սիրիայում իրավիճակին, քանի որ «Իսլամական պետության» գրոհայիններն արդեն մոտենում էին Դամասկոսի մատույցներին։ Նրանք կարող էին կտրել Դամասկոսի և Լաթաքիայի միջև եղած հաղորդակցությունը, ինչը մեծ վնաս կհասցներ Ասադի դիրքերին և Ռուսաստանին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը։

Գլոբալ առումով Ռուսաստանը սիրիական օպերացիայի օգնությամբ կարողացավ հասկացնել ԱՄՆ-ին և Արևմուտքին, որ ինքն էլ իր շահերն ունի և իր պետք է հաշվի նստել։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարարությունը, որ «Վաշինգտոնը սկսել է ավելի լավ հասկանալ Կրեմլի որոշումները և ցանկանում է վերադառնալ Ռուսաստանի հետ նորմալ երկխոսության», ասվածի վառ ապացույցն է։ Դա ուկրաինական «դիվանագիտական փոսից» Ռուսաստանի դուրս գալու ռազմավարությունն էր, որը համենայն դեպս տալիս է իր պտուղները։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ ամենը Հարավային Կովկասի երկրների, ավելի կոնկրետ` տարածաշրջանում ՌԴ-ի միակ դաշնակից Հայաստանի համար։ Հարավային Կովկասում Սիրիայում ռուսական գործողությունից հետո շատ բան է փոխվել, կարծում է Հովհաննիսյանը` որպես օրինակ բերելով ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը։ Նրա ազդեցությունը տարածաշրջանի, ավելի կոնկրետ` Հայաստանի և Ադրբեջանի վրա երկակի բնույթ է կրում։

«Մի կողմից գերտերությունների միջև մեծ պատերազմի սպառնալիքի ֆոնին կողմերը սառեցնում են փոքր հակամարտությունները (այս դեպքում` ղարաբաղյան հակամարտությունը)։ Դա տրամաբանական է։ Մյուս կողմից տարածաշրջանի երկրների առջև հստակ ընտրության հարց է դրվում` կամ այստեղ կամ այնտեղ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեծ պատերազմ չի լինի, և կողմերն աստիճանաբար կանցնեն սառը հաշվարկների, ինչը հնարավորություն կտա որոշակի առումով ձևափոխել ներկա ռուս-թուրքական հարաբերությունները։ Ներկա պահին բոլոր կողմերը կտրուկ գործողությունների հնարավորությունները նվազեցնելու տարբերակներ են փնտրում»,- կարծում է Հովհաննիսյանը։

Այդ տրամաբանությամբ` ապագայում տարածաշրջանային այլ երկրների հետ հարցերը կլուծվեն ոչ թե կոշտ քաղաքական լծակներով, այլ տնտեսական և դիվանագիտական գործիքների օգնությամբ։

Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները 2008թ.-ին Հարավային Օսիայում, 2014թ.-ին Ղրիմում և 2015թ.-ին Սիրիայում, կասկած չեն թողնում, որ ղարաբաղյան հակամարտության թեժացման և տարածաշրջանում մեծ պատերազմ սանձազերծելու իրական վտանգի դեպքում Մոսկվան կկարողանա ցուցադրել իր ռազմական հզորությունը։

Վերոհիշյալ օրինակները միայն հաստատում են ասվածը, և յուրահատուկ սթափեցնող գործոն են այն երկրի համար, որը փորձում է ղարաբաղյան հակամարտության գոտում խարխլել երերուն խաղաղությունը։ Միջնաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ստանալ։ Սակայն չի կարելի ասել, որ հակամարտության գոտում անթերի խաղաղություն կպահպանվի։

Պարզապես Հարավային Օսիայի, Ուկրաինայի և Սիրիայի իրադարձություններից առաջ ղարաբաղյան հակամարտությունն ավելի իներտ վիճակում էր` «թեժացման» մշտական նախանշաններով։ Հիմա արդեն հակամարտության կարգավորման գործընթացը մի փոքր շարժվել է տեղից, բայց ոչ թե վերջնական լուծում ստանալու ուղղությամբ, այլ ներկա ստատուս քվոյի ամրագրման և այն դրդապատճառների ըմբռնման առումով, որոնք կարող են Ռուսաստանին որոշակի գործողությունների դրդել։

 

Լրահոս
0