00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ումից ինչ է գնում ու վաճառում Պաշտպանության նախարարությունը

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հայաստանյան գրասենյակն ուսումնասիրել է ՊՆ-ի կողմից կատարվող պետական գնումներն ու օտարումները: Ուսումնասիրության հեղինակ փորձագետ Արտակ Մանուկյանը հիշեցրել է, որ գնումների մասին օրենքն արգելում է երկու տարբեր տեխնիկական բնութագրիչներով գնման առարկայի համար մեկ մրցույթ կատարել

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը 66 մլն դրամի պայմանագիր է կնքել «Ռադվան» ՍՊԸ-ի հետ՝ վարժասարքերի նորոգման ծառայությունների մասով, այն դեպքում, երբ ընկերությունը զբաղվում է կրթական և շինարարական ծառայությունների մատուցմամբ, և մարզասարքերի հետ, ըստ փորձագետի, առնչություն չունի: Մեկ այլ շինարարական կազմակերպություն էլ՝ «Իմպերիա Տուր» ՍՊԸ-ն ՊՆ-ին 69 մլն դրամի համակարգչային ծառայություններ է մատուցել:

«Հատկապես հետաքրքրական է, որ այս ոլորտը բավականին մրցակցային է, բայց այս կազմակերպությունը մրցույթի միակ մասնակիցն է եղել»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ այլ գերատեսչությունների հայտարարած այսօրինակ մրցույթներին բավական մեծ թվով մասնակիցներ են դիմում:

Իսկ, օրինակ, «Ավանգարդ» ՍՊԸ-ի հետ 11 պայմանագիր է կնքվել, որոնց հիման վրա ընկերությունը մատակարարել է հաց, լվացքի մեքենա, շինանյութ և այլն: «Սովորաբար, նման ֆիրմաները հենց միջնորդավորված գնումներ են կատարում, այսինքն՝ ինչ-որ մեկից գնում են ու վերավաճառում: Իսկ սա արդեն կոչվում է պետական միջոցների անարդյունավետ օգտագործում»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Միջնորդավորված գնումները նվազեցնելու համար փորձագետն առաջարկում է, օրինակ, հացահատիկը կամ դիզելային վառելիքը ձեռք բերել բորսայից և ոչ թե վերավաճառող ներկրողներից:

Չհրապարակվող գնումները, որպես կանոն արդարացվում են պետական կամ ծառայողական գաղտնիքով: Այս որակման հետ, սակայն, փորձագետն այնքան էլ համաձայն չէ:

«Հստակ տարանջատված չէ՝ գաղտնի և ոչ գաղտնի: Օրինակ՝ մեքենայի գնումն ինչու պիտի գաղտնի լինի: Ինչն է խանգարում, որ ագրեգացված ձևով նշվի, որ ինչ-որ սուբյեկտի հետ մենք կնքել են այսքան տոննայի հացահատիկի պայմանագիր: Իմ կարծիքով այստեղ որևէ գաղտնի տեղեկատվություն չկա»,- ասաց փորձագետը:

Քննարկմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ումից հետաքրքրվեցինք՝ համաձայն է արդյոք ներկայացված փաստերի հետ:

«Մենք գործ ունենք բանակի մատակարարումների, ծառայությունների ապահովման հետ, որոնք անմիջականորեն առնչվում են անվտանգության խնդիրներին: Լինում են դեպքեր, երբ որ շահած կազմակերպություններն այնուհետև ի զորու չեն լինում մատակարարումն իրականացնել: Ես ոլորտի մասնագետ չեմ, բայց հասկանում ե, որ մեկ, երկու, երեք չկայացած մրցույթը արդեն իսկ սպառնալիք է»-ասաց նախարարի խորհրդականը՝ հավելելով, որ ՊՆ-ի համար դժվար է գտնել բարեխիղճ մատակարարներ, ուստի նրանց հետ պարբերաբար կնքվող պայմանագրերը չպետք է դիտարկել, որպես կոռուպցիոն ռիսկերի առկայություն:

Նա նաև նշեց, որ ՊՆ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացրած ռիսկերն ուսումնասիրելու համար, և հույս հայտնեց, որ առաջիկայում հայտնի կդառնա նաև դրանց վերաբերյալ պաշտոնական գնահատականը:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի կատարած օտարումներին, որոնց ուսումնասիրությունը կատարել է փորձագետ Վիրաբ Խաչատրյանը, այստեղ ամենացցուն օրինակը ՊՆ-ի հաշվեկշռից օտարված ՄՀՀ-ն է: Գրեթե միաժամանակ օտարվել են նաև Սյունիքի մարզում գտնվող «Տաթև 1» առողջարանային համալիրը, Երևանի Լուկաշին փողոցի վրա գտնվող շենքը, որը նախ Երևանի քաղաքապետարանից հանձնվել է ՊՆ-ին, ապա՝ օտարվել: Առկա հրապարակային տեղեկատվությունը թույլ է տալիս եզրահանգում անել, որ վաճառված գույքի գինը տատանվում է 8-ից 300 մլն դրամի սահմանում:

 

 

Լրահոս
0