00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. Բանակցությունների մասին Ադրբեջանի ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից

© presidentՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մասին մարտի 30-ին Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ:

ՀՀ նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

«Համոզված եմ, որ Հարվարդում բանակցությունները ամենապահանջված և ամենադասավանդված առարկաներից է: Վստահ եմ՝ ձեզ այստեղ սովորեցնում են, որ ցանկացած բանակցությունների դրական ելքի համար անհրաժեշտ է առնվազն փոխզիջում: Անհնարին է մաքսիմալիստական և միակողմանի պահանջներով հասնել որևէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն»,- իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Նա նկատել է, որ շատ նորմալ է, որ շատերը կարող են կասկածի տակ առնել հայկական կողմի մոտեցումները, քանի որ Հայաստանն ու Արցախը շահագրգիռ կողմ են:

«Գտնվելով այս հաստատությունում՝ ուզում եմ օգտվել առիթից և ձեզ դիմել առաջարկով: Կխնդրեի պարոն Էլիսոնին դիտարկել Քենեդու դպրոցի Քաղաքականության ինստիտուտում մի հետազոտություն իրականացնելու հնարավորությունը, որը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլի հրապարակումները, գիտական հոդվածերը, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, երկու կողմի հասարակական կազմակերպությունների զեկույցները, եթե, իհարկե, այդպիսիք դեռ կան Ադրբեջանում, և գալ սեփական եզրակացության: Ես չեմ ասում կուրորեն հավատացեք իմ խոսքին, ուսումնասիրեք և տեսեք՝ ո՞վ է պատերազմ քարոզում, ո՞վ է սահմանային լարվածություն հրահրում, ո՞վ է ատելություն քարոզում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլև հենց հայ ժողովրդի դեմ: Ինչո՞ւ եմ սա շեշտում. ենթադրենք վաղը իշխանությունները համաձայնության եկան. ինչպե՞ս են հաշտվելու իրար ատող հասարակությունները: Կարծում եմ՝ հետազոտության բացահայտումները շատ հետաքրքրական կլինեն, այդ թվում նաև մեզ համար»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Ի թիվս այլ հարցերի ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև այդ հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։

«Դեռ 20-րդ դարասկզբին, երբ գերտերություններն ընկան, ինչպես Գրահամ Էլիսոնը կասեր` Թուքիդիդեսի ծուղակը, և սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Հայաստանը բարձր գին վճարեց դրա դիմաց. Օսմանյան կայսրությունը պատերազմի քողի ներքո իրականացրեց հայերի ցեղասպանությունը: Մենք, իհարկե, ոչինչ չէինք կարող անել գերտերություններին այդ ծուղակից հետ պահելու համար, բայց սա մի պատկերավոր օրինակ է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մեծերի բախումը փոքրերի համար: Ցանկացած փոքր ազգի համար այն ուղղակի կամ անուղղակի ցավագին հետևանքներ է ունենում, հաճախ անդառնալի կորուստներով: Այդպիսի անդառնալի կորուստ էր հայերին պատուհասած ցեղասպանությունը: Այսօր աշխարհը ճանաչում և դատապարտում է այդ ոճիրը, սակայն մեզ համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը և սեփական պատմությանն առերեսումը»,- ասել է նա:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու: Ըստ նրա՝ թուրքական իշխանությունները գնացին պատմության ակնհայտ կեղծման ճանապարհով:

«Խոսքս ցեղասպանությունը հերքելու մասին չէ: 2015 թվականին Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր օրը՝ ապրիլի 24-ին, պետք է տոնեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որը սովորաբար նշվում է մարտ ամսին: Իհարկե, սա կատարյալ ցինիզմ էր և հայ ազգի համար խորհրդանշական այդ օրը ձախողելու անհաջող փորձ»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ, դրան զուգահեռ իրեն ուրախացնում է կամ չի կարող գոնե հույս չներշնչել, որ որքան Թուրքիայի իշխանությունները ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին:

«Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում, և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է»,- ասել է նա:

«Տեղյակ եմ, որ Հայաստանից դուրս այսօր այնպիսի պարզունակ պատկերացում կա, թե իբր հայերը ուրախանում են, երբ Թուրքիայում վատ բաներ են կատարվում, օրինակ, երբ թուրքական ուժային կառույցները հրետակոծում են քրդաբնակ քաղաքներ ու այլ բնակավայրեր, կամ երբ Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում: Դա անհեթեթություն է: Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ազգային ու կրոնական փոքրամասնությունները չեն դիտվի որպես երկրորդ կամ երրորդ կարգ: Ցավոք, այսօր մեր հարևանների հասարակական-քաղաքական կյանքում հակառակ միտումներն ենք տեսնում, և դա մտահոգիչ է մեզ համար»,- հավելել է ՀՀ նախագահը:

 

Լրահոս
0