Մահապարտը պայթեցրել է իրեն, մահացել է 8 մարդ

© Mimi-GalleryВзрыв
Взрыв - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Unlay հյուրանոցում իրականացված պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաշ» խմբավորումը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի- Sputnik. Սոմալիի կենտրոնական հատվածում գտնվող Մուդուգ նահանգի Գալկայո քաղաքի հյուրանոցներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն։

Ինչպես հաղորդում է Սինհուա գործակալությունը, ահաբեկչությունը տեղի է ունեցել Unlay հյուրանոցում։ Նախնական տվյալով` մահացել է Պունտլենդ շրջանի պաշտոնյաներից մեկն ու նրա հինգ թիկնապահները։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաշ» արմատական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ և զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ, ինչպես նաև խոչընդոտում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությունը։

 

Լրահոս
0