00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդը դատական կարգով հաղթել է ՃՈ-ին՝ ստեղծելով նախադեպ

© Sputnik / Asatur YesayantsДорога. Машины
Дорога. Машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, Դավթաշեն-Եղվարդ ճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ մեքենան վարելով 57 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ խճուղու վրա տեղադրված է 40 կմ/ժ արագություն սահմանող նշան: Այսինքն՝ այդ տարածքում 40 կմ/ժ-ից ավելի երթևեկելն արգելվում է

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը տուգանվել է Ճանապարհային ոստիկանության կողմից, չի վճարել տուգանքը և ավելին, վիճարկել է խախտման վերաբերյալ վարչական ակտը ու հասել հաղթանակի, հայտնում է Panorama.am-ը։

«Վարչական դատարանին հայց եմ ներկայացրել, որով խնդրել էի 40 կմ/ժ արագություն սահմանող նշանը, որպես վարչական ակտ, ճանաչել ոչ իրավաչափ: Եվ որպես ածանցյալ պահանջ, վերացնել իմ նկատմամբ տուգանքը», — ասաց Ռուզաննան, ում համար մեծ ուրախություն էր Վարչական դատարանում ունեցած հաջողությունը:

Իր պահանջը փաստաբանը հիմնավորել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով ու դրան հետևող ենթաօրենսդրական ակտերով: Մասնավորապես, ըստ այդ օրենքի, երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները հաստատվում են կառավարության որոշմամբ, իսկ կառավարությունը 40 կմ/ժ արագություն սահմանող նշանի վերաբերյալ որոշում չունի:

«Կառավարության համապատասխան որոշմամբ, որով սահմանված են կանոնները, Երևանը բնակավայր է, որտեղ երթևեկելի արագությունը 60կմ/ժ արագությունն է: Այնտեղ հստակ նշված է, որ կարող են սահմանվել 20 կմ/ժ արագության նշաններ, օրինակ բակերում: Նաև նշված է, որ կարող է լինել 50 կմ/ժ արագության նշան: Այդ արագությամբ կարող են շարժվել այն մեքենաները, որոնք ունեն կցորդներ: Նաև այսպիսի նախադասություն կա՝ արագությունը սահմանափակող նշանները կարող են այդ արագությունը սահմանափակել միայն դեպի առավելագույնը: Սա նշանակում է, որ եթե Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ն է, ապա դա կարող է սահմանափակվել միայն դեպի առավելագույնը: Երևանում կան փողոցներ, օրինակ Իսակովի պողոտայում առավելագույն արագությունը 70 կմ/ժ-ն է, այսինքն՝ 60 կմ/ժ-ն սահմանափակվել է դեպի առավելագույնը: Բայց դեպի նվազագույն սահմանափակումը իրավաչափ չէ», —ներկայացրեց մեր զրուցակիցը:

Նրա եզրակացությամբ, երկար տարիների ընթացքում երևանյան փողոցներում կանգնեցված 40 կմ/ժ արագություն սահմանող ճանապարհային նշանը տեղադրված է եղել ոչ իրավաչափ, այսինքն՝ անօրինական: Ստացվում է այն տարածքներում, որտեղ տեղադրված են այդ նշանները, արագությունը գերազանցած և տուգանված վարորդները ոչ իրավաչափ կերպով են տուգանվել:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ են այդ խախտման համար տուգանված վարորդները դիմել դատարան և հետ վերցնել գանձված գումարները, փաստաբանը պատասխանեց, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարորդները կարող են փոխհատուցում պահանջել Ճանապարհային ոստիկանությունից:

Վճիռը, որը կայացրել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, հրապարակվել է մարտի 29-ին, բայց դեռ օրինական ուժի մեջ չի մտել, իսկ դրա համար պահանջվում է 1 ամիս ժամանակ, եթե չի բողոքարկվում Վերաքննիչ դատարան:

Ազրոյանը ասաց, որ Վարչական դատարանը «օբյեկտիվ վճիռ է կայացրել, խորը վերլուծություն է կատարել», հետևաբար ՃՈ-ի կողմից վերաքննիչ բողոքը հաջողություն չի ունենա: Թեպետ վարորդը հույս ունի, որ ՃՈ-ն վերաքննիչ բողոք չի ներկայացնի:

Փաստաբանի խոսքով, իր հայցապահանջը, նման բնույթի, առաջինն է և այդ մասով որոշումը՝ աննախադեպ:

«Դեռևս սովետի ժամանակներից ու նույն սովետի օրենքներով, իրոք, կար այդ 40 կմ/ժ արագություն սահմանող նշանը տեղադրելը օրինակ, դպրոցների մոտ: Այն ժամանակներից այդ ընկալումը եկել է և բոլորի ենթագիտակցության մեջ մնացել է այդպես», —նկատեց փաստաբան Ազրոյանը՝ ընդգծելով, որ գուցե լիազոր մարմինը՝ Ճանապարհային ոստիկանությունը, ուշադիր չի եղել ու նման բացթողում է եղել:

Նա հորդորեց բոլոր վարորդներին այս բնույթի խախտման համար չվճարել տուգանք, բողոքարկել խախտման վերաբերյալ ակտը, քանի որ անպայման կհասնեն հաջողության:

 

 

Լրահոս
0