Կարծիք. Կարեն Վարդանյանի սպանության մոտիվը կատարված խարդախության կոծկումն է

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանի խոսքով` իրենք նույն ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանի անհետանալու հետ կապված` համագործակցել են Ոստիկանոթյան հետ և առաջնային տվյալներն իրենք են տրամադրել։ Այս մասին նա հայտնել է iravaban.net-ի հետ զրույցում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դ. Իոննիսյանի` Կարեն Վարդանյանի սպանության մոտիվը եղել է կատարված խարդախության կոծկումը: Այսպես` Վարդանյանը 300 հազար դրամի պարտք է ունեցել, և այն չվճարելու պատճառով ԴԱՀԿ ծառայությունը պետք է կալանքի տակ առներ նրան պատկանող բնակարանը: Հարևանը՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը, Կարենի վստահությունը շահելով, համոզել է բնակարանն իր անունով գրանցել, որպեսզի Գևորգը վաճառի բնակարանն ու գումարն իրեն փոխանցի: Բնակարանը Գևորգին նվիրատվություն անելուց հետո Գևորգն այն վաճառել է:

Այն հարցին, թե ինչ գնով է վաճառվել Կարենի բնակարանը, Դանիել Իոննիսյանը պատասխանեց.

«Եթե չեմ սխալվում 30 հազար դոլարով է ծախել: Չգիտեմ, ինձ հենց այդ Գևորգն է ասել, թե որքանով է մարդասպանը ճիշտ ասել, չգիտեմ»:

Իոննիսյանի պատկերացմամբ` տաքսիստ Արթուր Միհրանյանին, ով, ըստ նախնական տեղեկության, մասնակից է սպանությանը, Գևորգը ճանաչել է: Գևորգն ընտանիք ունի, մոր և եղբոր հետ Դանիելը տեսել է: Հետաքրքիր է նաև 300 հազար դրամի պարտքի դրվագը:

Карен Варданян - Sputnik Արմենիա
Կարեն Վարդանյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ
Դ. Իոննիսյանի խոսքով` գումարը պարտքով վերցված է եղել Կարենի մայրիկի անունով և նրա մահից հետո պարտքը ժառանգել է Կարենը (մայրը մահացել է նախորդ տարվա փետրվարին): Եվ պարզվում է, որ այդ գումարը Կարենը պարտքով վերցրած է եղել քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցի համար ինչ-որ տեխնիկա գնելու համար:

«Պատկերացրեք, թե որքան միամիտ և վստահության մեջ մտնող մարդ էր Կարենը»,- ասաց Դանիել Իոննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարելի է կարդալ iravaban.net կայքում։

 

 

Լրահոս
0