ԶԼՄ. ԻՊ–ի ահաբեկիչները պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանում և Թուրքիայում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ ահաբեկիչները ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքներում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ահաբեկիչների լուսանկարները փոխանցվել են Թուրքիայի անվտանգության մարմինների բոլոր կառույցներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haberturk կայքին։

«Բոլոր ահաբեկիչներն այս պահին Սիրիայի տարածքում են գտնվում։ Տեղեկատվության համաձայն` նրանք պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- նշված է կայքում հրապարակված հոդվածում։

Ահաբեկիչներից մեկը Ռաշիդ Ալաբդալահ Ալգագանն է` հունվարին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած Նաբիլ Ֆադիլի մտերիմ ընկերը։ Մյուսն Աբու Այման Աթ Մահրբինին է, որն ամերիկյան անձնագիր ունի։ Մեկ այլ ահաբեկիչ էլ անչափահաս է` ԻՊ-ի անդամ Մուհամմեդ Ուրկմեզի եղբայրը։ Հինգերորդ ահաբեկչի անունն էլ Հասան Հուսեյն Ուգուր է։

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնել է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է տեղեկությունը։

 

 

Լրահոս
0