Կինը փորձել է երեխային վաճառել 800 հազար ռուբլով

© Pixabay / Rainer_Maiores / Новорожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետերբուրգում մի կին փորձել է երեխային վաճառել 800 հազար ռուբլով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում մայրը փորձել է իր յոթ ամսական որդուն վաճառել 800 հազար ռուբլով։ Կնոջը կալանավորել են մարտի 31-ին Պետերբուրգի սրճարաններից մեկում, հայտնում է Վեստին։

Պարզվել է, որ 34 տարեկան Գավհար Աբդունազարովան Ուզբեկստանի քաղաքացի է։

«Մարտի 31-ի երեկոյան կասկածյալը օպերատիվ հետախուզական միջոցառմանը մասնակցող անձից ստացել է 800 հազար ռուբլի` 2015 թվականի հոկտեմբերին ծնված որդու դիմաց»,- հայտնել են Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեից։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, իսկ մոր նկատմամբ քրեական գործ են հարուցել։

 

Լրահոս
0