Սերժ Սարգսյանը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

© presidentՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված Կոմյունիկեի և Աշխատանքային պլանի, ինչպես նաև նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները:

 

Լրահոս
0