ԵԱՀԿ ՄԽ. Պատերազմը տարբերակ չէ

© ОБСЕ Флаги ОБСЕ
Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի շփման գծի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների, վերաբերյալ:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում անտեղի մարդային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ վերահաստատվում է ՄԽ դիրքորոշումն առ այն, որ հակամարտության խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի, և որ պատերազմը տարբերակ չէ:

 

 

Լրահոս
0