Ղարաբաղը պաշտոնապես հայտարարում է 1 զոհի և 6 վիրավորի մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան Ղարաբաղի տարածում Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով տուժած հայ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին մինչ այս պահը հայտնված պաշտոնական տեղեկատվության համաձայն, զոհվել է 1 երեխա, վիրավորվել 2 երեխա և 4 մեծահասակ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Զորավան գյուղում հրետակոծության հետևանքով 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը մահացել է, 11-ամյա Վարդան Անդրեասյանն ու 10-ամյա Գևորգ Գրիգորյանը՝ վիրավորվել:

Վիրավոր երեխաները գտնվում են ԼՂՀ «Արևիկ» մանկական հիվանդանոցում:

Մյուս 4 վիրավոր քաղաքացիները՝ 55- ամյան Ծովինար Աղաջանյանը, 43-ամյա Գարեգին Աղաջանյանը, 31-ամյա Զավեն Ավանեսյանը և 19-ամյա Հայկ Թորոսյանը գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում:

Բոլոր վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Զինվորների շրջանում զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։

 

Լրահոս
0