Շտայնմայեր. «Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել»

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցВстреча глав МИД РФ и Германии С. Лаврова и Ф. Штайнмайера
Встреча глав МИД РФ и Германии С. Лаврова и Ф. Штайнмайера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նույնպես անհանգստությունն է հայտնել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում սրված իրավիճակի վերաբերյալ։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ–ի պաշտոնական կայքում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների թեժացման և քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Ես կողմերին հորդորում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Շտայնմայերը՝ ընդգծելով, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

Ըստ նրա` հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու համար:

«Համանախագահներն այս հարցում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։ Զոհվածների և վիրավորների վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա։

 

 

Լրահոս
0