Ղարաբաղի ԱԳՆ-ն կոչ է անում հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին

© Sputnik / Юрий Алексеев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ ԱԳՆ-ն դատապարտել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի նախաձեռնած լարվածության աննախադեպ սրումը՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

«Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը, ԼՂ ԱԳՆ-ի համոզմամբ, կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը «հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել»։

Հայտարարության հեղինակները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար։

 

Լրահոս
0