Գլխուղեղի հրազենային վնասվածք ստացած ղարաբաղցի երիտասարդը տեղափոխվել է Երևան

© moh.nkr«Արևիկ» մանկական բուժմիավորում
«Արևիկ» մանկական բուժմիավորում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հարձակման հետևանքով վիրավորված և ԼՂ հիվանդանոցներում բուժում ստացող խաղաղ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը նույնպես կայուն ծանր է:

19-ամյա Հայկ Թորոսյանը, որը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորում էր ստացել, տեղափոխվել է Երևան:

 

Լրահոս
0