Օլանդ. ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВ.Путин принимает участие в саммите "Группы двадцати"
В.Путин принимает участие в саммите Группы двадцати - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով, հայտարարել է Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Երկրի նախագահը խորապես ցավում է լուրջ միջադեպերի համար, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի հրադադարի շփման գծի մոտ, որոնց հետևանքով զոհեր են գրանցվել, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում», — ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

Օլանդը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«Բանակցություններից բացի ոչ մի այլ ճանապարհ չկա։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականին Փարիզում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հաստատում է իր հավատարմությանը հակամարտության խաղաղ կարգավորմանն առավելագույն սեղմ ժամկետներում», — ասվում է Օլանդի հայտարարության մեջ։

 

 

Լրահոս
0