Ադրբեջանն առաջին անգամ ծանր հրանետային համակարգեր է կիրառել

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ բախումներ ընթանալ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:

Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:

 

Լրահոս
0