Վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է. կենացմահու պայքար

© Sputnik / Alina GrbashyanУ входа в военный госпиталь им.Мурацана
У входа в военный госпиталь им.Мурацана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մուրացան» զինվորական հոսպիտալի դիմաց հավաքվել են վիրավոր զինծառայողի ծնողները, հարազատներն ու ընկերները։ Հայկ Թորոսյանի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծավալած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է Հայկ Թորոսյանը։ 18-ամյա երիտասարդի վիճակը կայուն ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայկն ունի գանգուղեղային ներթափանցող վնասվածք։ Մեր թղթակիցը զրուցել է երիտասարդի հոր` Դավիթ Թորոսյանի հետ, որին թույլ էին տվել այցելել որդուն։

«Տղաս անգիտակից վիճակում է, բժիշկներն ասել են, որ Հայկն ամուր օրգանիզմ ունի, դրական տեղաշարժ կա»,-հայտնեց Դավիթ Թորոսյանը։

Նրա խոսքով` բժիշկներն ամեն ինչ անում են տղայի առողջական վիճակը կայունացնելու համար, բժիշկները տղաների հետ վարվում են, ինչպես սեփական երեխաների հետ կվարվեին` նույն հոգատարությամբ ու սրտացավությամբ։

Տեղեկացնենք, որ Հայկ Թորոսյանը վիրավորվել էր Մարտակերտում։ Նրան տեղափոխել էին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, այնտեղից էլ` Երևան։

 

Լրահոս
0