Երևանում գտնվող 12 զինծառայողից միայն մեկն է ծայրահեղ ծանր վիճակում

© Sputnik / Asatur Yesayants / Больница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից 12-ը գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի-Sputnik. Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, 12 զինծառայողներից 11-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, իսկ մեկ զինծառայողի՝ Հայկ Թորոսյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր:

«Հայկ Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Ժամկետային զինծառայողը ստացել է գլխի գանգուղեղային հրազենային վիրավորում, զինվորը միացված է արհեստական շնչառական ապարատին»,-ասաց Արամ Ասատուրյանը։

Նրա փոխանցմամբ` բոլոր վիրավորներին վիրահատել են: Երկու զինվոր գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում, նրանց վիճակը միջին ծանրության է: Նրանք ունեն վերջույթների բեկորային վնասվածք։

Հարցին, թե ինչպես է որոշվում` որ զինվորին պետք է տեղափոխել Երևան, Արամ Ասատուրյանը պատասխանեց, որ իրենց մոտ տեղափոխվում են՝ ըստ բժշկական ցուցումների և անհրաժեշտության։

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք և թեթևացնենք առաջնագծում գտնվող հոսպիտալների ծանրաբեռնվածությունը: Դրա համար գրեթե բոլորին մեզ մոտ ենք տեղափոխում»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ապրիլի 2-ի, 3-ի, 4-ի առավոտյան Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

Լրահոս
0