Վիրավոր զինծառայողները նախագահին խոստացել են դիրքեր վերադառնալ

© presidentՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողներն ՀՀ նախագահին ասել են, որ ապաքինվելուց հետո պարտադիր պետք է վերադառնան ծառայության ու ավարտեն այն կիսատ գործը, որ սկսել են

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Գոհար Սարգսյան. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Հանրապետության նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն այցելել է վիրավոր զինվորներին

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով՝ 12 վիրավորներից 11-ն այնպիսի հրազենային վնասվածք ունեն, որ կարող են ծառայությունը շարունակել:

«Բոլորը կկարողանան շարք վերադառնալ: Նրանց մարտական ոգին բարձր է և հակառակորդի ոտնձգությունը պետք է սաստեն մեր զինվորները: Բոլորն էլ այդպես են տրամադրված»,- ասաց հոսպիտալի Արամ Ասատուրյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ապրիլի 2-ի, 3-ի, 4-ի առավոտյան Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

Լրահոս
0