00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂՀ կառավարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

© Sputnik / Асатур ЕсаянцПравительство НКР
Правительство НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂ կառավարությունը դիմում է համայն հայությանը՝ սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին աջակցելու ցանկության դեպքում դիմել ԼՂՀ կառավարության ստեղծած հատուկ շտաբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Շտաբի անդամներն են`ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը և Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577):

Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարհանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված պատասխանատուներն են՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30

Դրամական փոխանցումներ ցանկության դեպքում քաղաքացիները կարող են դիմել հետևյալ հաշվեհամարով.

ՀՀ դրամով.
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300612211100
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

ԱՄՆ դոլարով.
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300110153200
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին՝ ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

 

 

Լրահոս
0