Բայդենը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել է Ղարաբաղի տիրող իրավիճակը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցДжозеф Байден
Джозеф Байден - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂ–ում համապարփակ կարգավորումը չափազանց կարևոր է իրենց կայունության համար, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ և կոչ արել նրանց կարգավորել ԼՂ իրավիճակը։

«Ինչպես ես ասացի նախագահ Ալիևին և Սարգսյանին, ԼՂ-ում համապարփակ կարգավորումը չափազանց կարևոր է նրանց կայունության, անվտանգության և զարգացման համար», — նշել է Բայդենը Twitter-ի իր էջում։

Սպիտակ տունն այս զրույցների վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ապրիլի 2-ի, 3-ի, 4-ի առավոտյան Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

Լրահոս
0