Հայ բռնցքամարտիկներն Ադրբեջանի ու Թուրքիայի մրցաշարերին մասնակցելու փոխարեն կվերադառնան զորամասեր

© AFP 2023 / YURI CORTEZ / Бокс, боксерские перчатки
Бокс, боксерские перчатки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու Ադրբեջանում ու Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս եւ կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,- նշված է հայտարարությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

 

 

Լրահոս
0