Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղյան դեպքերին. «Աշխարհն արնահոսում է»

© FRANCOIS GUILLOT / AFP Элен Сегара
Элен Сегара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայկական դրոշն ու գրառում կատարել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երգչուհի Հելեն Սեգարան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սպանվել են հասարակ քաղաքացիներն ու երեխաները։ Նա մտահոգություն է հայտնել, որ միջազգային լրատվամիջոցներում անտարբերություն է նկատվում։

«Իմ սիրտը կոտրվում է, երբ տեսնում եմ, որ պատմությունը չի դադարում կրկնվել երկար ժամանակ ի վեր»,-գրել է երգչուհին։

Այնուհետև Հելեն Սեգարան ֆեյսբուքյան ընկերներին խնդրել է գրառումը տարածել իրենց էջերում, որպեսզի «խավարը չհաղթի լույսին»։ Նրա խոսքով, աշխարհն արնահոսում է։ Սեգարան աղետալի է համարել այն օգտատերերի գրառումները, ովքեր կոչ են անում չդադարեցնել ատելությունն ու բռնությունը։

«Մարդկությունը ե՞րբ կդառնա միացյալ ու համախմբված»,- այս հարցադրմամբ է իր գրառումն ավարտել Հելեն Սեգարան։

Հելեն Սեգարան ֆրանսիացի երգչուհի, երգահան է։ Նա մարմնավորել է Էսմերալդայի կերպարը «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական դրամայում։

Depuis hier soir L'Azerbaïdjan et le Kharabargh, sont en guerre…Des civils et des enfants ont été tués. Tout cela…

Опубликовано Hélène Segara 4 апреля 2016 г.

 

 

Լրահոս
0