Տավուշի մարզում վիրավորվել է պայմանագրային զինծառայող

© Sputnik / Asatur Yesayants / Вооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Հաղորդում պաշտպանության նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի-Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը, դրսևորելով զսպվածություն, շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

 

Լրահոս
0