00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորդյուժա. Կան ուժեր, որոնք ցանկանում են Կովկասում լուրջ հակամարտություն սանձազերծել

Բաժանորդագրվել
Ոչ միայն ՀԱՊԿ–ն, բոլորը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հակամարտությունը չծավալվի, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Sputnik Սերբիային տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոսել է այն մասին, թե ինչպիսի միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ն։

- ՀԱՊԿ-ն միջոցներ կձեռնարկի՞, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղում լարվածության նվազեցմանը։

— ՀԱՊԿ-ն մասնակցել և մասնակցում է իր քաղաքական պոտենցիալի միջոցով։ Նույնիսկ այն, ինչ ժամանակին արել է նախագահ Պուտինը` հանդիպելով երկու երկրների ղեկավարների հետ և որոշ քայլեր մշակելով` ուղղված փոխզիջում ձեռք բերելուն, հենց ՀԱՊԿ պետությունների առաջնորդներից մեկի գործունեությունն է։ Այլ բան է, որ այսօր ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլև բոլորը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հակամարտությունը չծավալվի, որպեսզի այն դադարի և մարտական գործողություններին վերջ դրվի, գնդակոծություններ չլինեն։ Դա ոչ ոքի պետք չէ։ Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ։ Ուստի առաջնորդները, առաջին հերթին` Ադրբեջանի, պետք է հասկանան դա։

- Շատ փորձագետներ գրել են այն մասին, որ այդ կերպ փորձում են ներգրավել Ռուսաստանին։ Ո՞վ կարող է դրանում շահագրգռված լինել։

— Ես չէի ասի, թե ով է շահագրգռված։ Ամեն դեպքում այն, ինչ ձեռնարկում են որոշ պետություններ, խոսում է այն մասին, որ իսկապես ստեղծվում են լարվածության կետեր և ոչ միայն Կովկասում, որպեսզի այդ լարվածության կետերում ներգրավվի նաև Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում թուրքական իշխանությունները, երբ նրանց գործողությունները չեն հանգեցնում Սիրիայում արյունահեղության դադարեցման, այլ միայն սրում են իրավիճակը։ Ուստի ես չեմ բացառում, որ որոշակի գործողություններ, ամեն դեպքում այն հայտարարությունները, որոնք կատարվել են հատկապես Թուրքիայի ղեկավարության կողմից` աջակցություն հայտնելով ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, խոսում են այն մասին, որ կան ուժեր, որոնք դեմ չէին լինի լուրջ լայնածավալ հակամարտություն սանձազերծել Կովկասում։

- Իսկ ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանի հետ Հայաստանի վերջին բանակցությունների մասին, չէ՞ որ Վրաստանն արդեն ասել է իր խոսքը։

— Դուք գիտեք, որ կան միջազգային մեխանիզմներ։ Դրանք գործում են։ Նրանք այսօր ուղղակի պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունը և փորձեն դադարեցնել հակամարտության այդ ակտիվ փուլը։ Գոյություն ունի Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ նա միջնորդական գործունեության մանդատ ունի։

 

 

Լրահոս
0