Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահները գալիս են իրավիճակն ուսումնասիրելու

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին Հայաստան, որը նախատեսվում է ապրիլի 9–ին

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Շավարշ Քոչարյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստան է ժամանելու ոչ թե հայտարարություն անելու, այլ իրավիճակն ուսումնասիրելու, այն էլ` նման լուրջ իրադարձությունից հետո։

«Համար մեկ խնդիրը ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար այն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ վերջերս տեղի ունեցավ, և որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը։ Այն հնարավորություն կտա, որ խոսենք բանակցային գործընթացի մասին»,- նշեց ԱԳ փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանն ավելացրեց, որ այսօր գոյություն ունի մեկ փաստաթուղթ, որը հիմք է ծառայում բանակցությունների համար. դա Մադրիդյան սկզբունքն է։

Տեղեկացնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրառում էր կատարել, որտեղ տեղեկացնում էր, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։

««ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ»,- գրել է նա։

 

Լրահոս
0