Խոնարհում ու երախտիք հայ կնոջը` տոնական շնորհավորանքի փոխարեն

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ–ում ապրիլի 7-ին` Մայրության ու գեղեցկության տոնի առիթով հայ մայրերի ու կանանց ավանդական շնորհավորանքների փոխարեն մեծարման ու երախտագիտության խոսքեր ուղղեցին հայրենիքին նվիրված որդիներ ծնելու ու դաստիարակելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Այլ հանգամանքներում Հայաստանի տոնացույցի այս օրը երևի այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված ու չավարտված պատերազմի 7-րդ օրն է։ Այսօր ԱԺ-ի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` տոնական շնորհավորանքների փոխարեն սիրո ու մեծարման խոսքեր ուղղելով հատկապես հերոս որդիներ ծնած ու դաստիարակած հայ մայրերին։

«Մենք խոնարհվում ենք ձեր առաջ ու աղոթում մեր զինվորների համար, աղոթում, որ Արցախ աշխարհում խաղաղություն լինի, ու խաղաղությունը լինի վերջնական»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ԼՂ-ում ծավալված վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ որդիներով է պետք ճանաչել մայրերին։

«Մենք ունենք հայրենապաշտ մայրեր, մայրեր, ովքեր կարողանում են դաստիարակել առյուծ որդիներ։ Մենք խոնարհվում և շնորհակալություն ենք հայտնում հայ մայրերին, ովքեր մեզ տվել են հերոս որդիներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ-ն ևս մեկ անգամ գլուխ խոնարհեց հանուն հայրենիքի խաղաղության իրենց կյանքը զոհաբերած բոլոր որդիների հիշատակի ու հերոսության առաջ` անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունը

 

 

 

 

Լրահոս
0